Մեծ Բրիտանիան 5 միլիոն ֆունտ ստերլինգ կտրամադրի Վրաստանին։ Նպատակը՝ ռուսական կիբերանվտանգության հարձակումներից պաշտպանվել ու սպառնալիքները չեզոքացնել։ Այս մասին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Վրաստանի բնակչությունն ամեն օր ապրում է ռուսական ագրեսիայի առաջնագծում։ Պուտինին չպետք է թույլ տրվի կատարելագործել իր կիբեր կարողությունները՝ փորձարկելով դրանք Վրաստանի ինքնիշխան ինստիտուտների վրա», – ասել է Ջոնսոնը։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հռչակագրում հայտարարվել է, որ Ռուսաստանը մեծ սպառնալիք է Եվրոպայում խաղաղության համար և որ ՆԱՏՕ-ն կաջակցի այնպիսի երկրներին, ինչպիսին Վրաստանն է։