Tuesday, 16 04 2024
14:45
«Եվրոպայի շուկան Չինաստանի ավտոմեքենաների հետ պետք է պատրաստ լինի արդար մրցակցության». Շոլց
14:30
Նավթի գներն աճել են- 15-04-24
14:15
Թեհրանում Իտալիայի հյուպատոսությունը ժամանակավոր փակ կլինի
Փորձ է արվում քննարկումից դուրս թողնել էթնիկ հայերի ազատազրկման, անհետացման և բռնագաղթման փաստերը
Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել, վերացնել հայերին, դա Բաքվի ցինիկ ռազմավարությունն է
Հայատյացությունը Ադրբեջանի պետական քաղաքականությունն է. Ալիևը վերջնականապես ջնջում Է հայի հետքը
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00

Պուտինի և Ալիևի բազմիմաստ «առևտրային» ակնարկները

Կասպիական ավազանի երկրների Վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի և Բաքվի ղեկավար Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպման ընթացքում խոսելով ռուս-ադրբեջանական հարաբերության, օրակարգի մասին, Պուտինը նշել է նաև «ղարաբաղյան կարգավորման» հետ կապված թեման քննարկելու մասին: Ալիևն իր պատասխան «բացման» խոսքում օգտագործել է «ռեգիոնալ հակամարտությունների» մասին: Ադրբեջանի նախագահը չի օգտագործել «ղարաբաղյան հակամարտություն» ձևակերպումը, շատ հայտնի պատճառով իհարկե՝ նա համարում է, թե իբր լուծել է այդ հարցը և այդպիսին չկա այլևս, բայց այդպես համարող Ալիևը նաև որևէ կերպ չի առարկել «ղարաբաղյան կարգավորման» մասին Պուտինի ձևակերպմանը: Իհարկե հրապարակային ձևակերպումների ներքո անկասկած առկա է բավականին բարդ, հարաբերական, հակասական քաղաքական գործընթաց, ինչն էլ հենց տալիս է մի շարք դիտարկումների կամ մտահոգությունների տեղիք, այդ թվում Պուտին-Ալիև հանդիպման համատեքստում:

Ռուսաստանը ձգտում է որքան հնարավոր է կայուն միջավայր ձևավորել դեպի հարավ իր տնտեսա-քաղաքական ճանապարհին՝ հաշվի առնելով դեպի Արևմուտք առկա հայտնի իրավիճակը: Կասպիական ավազանի երկրների Վեհաժողովն էլ անշուշտ ՌԴ համար այդ խնդրի լուծման մի հարթակ է, որտեղ նա երկկողմ հանդիպում է ունենում Ալիևի, և մեկ էլ Իրանի նախագահ Ռայիսիի հետ: Ահա այդ առումով, «ղարաբաղյան կարգավորման»  ձևակերպման օգտագործումը մեզ համար օրինակ լինելով կարևոր և «ականջ շոյող», Ռուսաստանի համար իհարկե Ադրբեջանի հանդեպ ճնշման, Ադրբեջանի հանդեպ «պահանջի» տարբերակ կամ գործիք է: Եվ, դրան ի պատասխան, ուշադրության է արժանի ոչ թե այն, որ Ալիևը լռության է մատնել այդ ձևակերպումը և չի համարձակվել առարկել Պուտինին, որ իբրև թե «չկա Ղարաբաղի հարց», ինչպես ինքն է կարծում, այլ ուշադրություն է գրավում Ալիևի այլ ձևակերպում: «Իհարկե այսօր հնարավորություն կլինի նաև խոսել ռեգիոնալ խնդիրների և ռեգիոնալ հակամարտությունների կարգավորման շրջանակի մասին մասին:

Այդ իսկ պատճառով հուսով եմ, որ մեր հարաբերությունը ապագայում էլ կշարունակի հաջող զարգանալ», ասել է Ալիևն ըստ Կրեմլի: Նրա այդ ձևակերպման տողատակում բավականին նկատելի է որոշակի ակնարկ-առաջարկը Պուտինին, որ՝ ռուս-ադրբեջանական հարաբերության բարեհաջող զարգացումը կախված է այն վերաբերմունքից, որ Ռուսաստանը կունենա «ռեգիոնալ հակամարտությունների» շրջանակում: Ալիևը գործնականում Պուտինին առաջարկում է առևտուր այն մոտիվների վրա, որ ունի Ռուսաստանը հարցերի ավելի լայն շրջանակի համատեքստում: Ահա այդ հանգամանքն է, որ առաջացնում է մտահոգություն իրական հողի վրա, թե ի՞նչ է գործնականում արձագանքել Պուտինն այդ առաջարկին, կամ ավելի շուտ, ինչի՞ շուրջ կարող էր տեղի ունենալ առևտուրը, որովհետև այն, որ դա տեղի է ունեցել կամ ունենում, թերևս կասկած չկա: Այդ իմաստով, Ադրբեջանն իհարկե փորձում է օգտվել այն հնարավորությունից, որ ստացել է ուկրաինական պատերազմի և դրա առաջ բերած տնտեսա-քաղաքական ճգնաժամի հետևանքով, միաժամանակ նաև Ռուսաստանի հանդեպ վարքագծի հարցում ունենալով նաև թուրքական և իսրայելական որոշակի հենարաններ, ինչպես նաև իրանական գործոնի առկայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում