Ռուս զինվորականները որպես բարի կամքի քայլ ավարտել են Զմեինի կղզում առաջադրանքի կատարումը և դուրս բերել այնտեղ գտնվող կայազորը։ Դա թույլ չի տա Կիևին շահարկել վերահաս պարենային ճգնաժամի թեման՝ վկայակոչել հացահատիկի արտահանման անհնարինությանը։ Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարությունը։