
ՆԱՏՕ-ի 22 պետությունների ղեկավարները հունիսի 30-ին Մադրիդի գագաթնաժողովում ստորագրել են դաշինքի Նորաստեղծական հիմնադրամում ներդրումների շուրջ նամակները, հիմնադրամ, որն ստեղծվել Է անցյալ տարի՝ 1 միլարդ դոլար նպատակային ծավալով: Ստորագրման արարողությունը հեռարձակել Է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Այս հիմնադրամը կդառնա դաշինքի առաջին բազմազգ ռազմական նորաստեղծական հիմնադրամը, որը նպատակամղված Է 1 միլարդ դոլարի ներդրումներին՝ ստարտապների եւ նոր տեխնոլոգիաների բնագավառում,- հայտարարել Է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը:- Այդ հիմնադրամը թույլ կտա ապահովել ռազմական տեխնոլոգիաների մշակումը, որոնք կնպաստեն մեր հասարակության փոխակերպմանը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը: