Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մեր փայլուն հաղթանակը․ Հայաստանն ու Ադրբեջանը կհանդիպեն վաղը, եթե․․․

Բասկեըտբոլի Հայաստանի ազգային հավաքականը փայլուն հաղթանակով սկսե ելույթը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում: Մեր ընտրանին առաջին տուրում մրցեց Ջիբրալթարի հավաքականի հետ: Բոլոր քառորդներում ունենալով մեծ առավելություն՝ Հայաստանի թիմը հաղթեց խոշոր 100:63 հաշվով: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընդգրկված է B ենթախմբում Ջիբրալթարի և Սան Մարինոյի հետ: Այսօր Երևանի ժամանակով 18։15-ին Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Սան Մարինոյի։ Վերջինս առաջին խաղում 61։47 հաշվով հաղթել էր Ջիբրալթարին։ Այսօր հաղթելու դեպքում Ռեքս Քալամյանի թիմը խմբում կզբաղեցնի առաջին հորիզոնականը և միանգամից կտիրանա կիսաեզրափակչի ուղեգրին։

Մրցաշարի կանոնակարգի համաձայն A և B ենթախմբերում առաջին հորիզոնականները զբաղեցրած հավաքականները անմիջապես դուրս են գալիս կիսաեզրափակիչ։ Ենթախմբերում երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները քառորդ եզրափակչում մրցում են վերջին՝ 3-րդ հորիզոնականները զբաղեցրած թիմերի հետ վիճարկելով կիսաեզրափակչի մյուս երկու ուղեգրերը։ Եվ այսպես, կրելով երկրորդ անընդմեջ Ադրբեջանի ազգային հավաքականն արդեն իսկ «ապահովել» է խմբում վերջին հորիզոնականը А ենթախմում ։ Առաջին տուրում Մալթային 71։73 հաշվով զիջելուց հետո ադրբեջանցիները երեկ 69։72 հաշվով պարտվեցին Անդորրային։ Փաստորեն, եթե Հայաստանի հավաքականը այսօր պարտվի Սան Մարինոյին, վաղը ստիպված կլինի Ադրբեջանի հետ վիճարկել կիսաեզրափակչի ուղեգիրը։ Նշենք սակայն, որ այսօրվա խաղում մեր ազգային թիմի հաղթելու հնարավորությունը բավական մեծ է։ Երեկ համոզվեցինք, որ Հայաստանի հավաքականը հանդիսանում է այս առաջնության գլխավոր ֆավորիտը։ Մեր գլխավոր թիմում երեկ նորամուտը նշեց Ֆրանսիայիչեմպիոն ԱՍՎԵԼ-ի ներկայացուցիչ Քրիս Ջոնսը, որը էապես ուժեղացրել է խաղի որակը։ Փայլուն խաղով աչքի ընկավ նաև Անդեր Սփաթ-Մկրտչյան։

Վստահաբար կարող ենք ասել Ջոնս-Մկրտչյան խաղայի զույգը ուժեղագույնն է ընթացիկ առաջնությունում։ Իրենց բարձրության վրա էին նաև Ալբերտ Թադևոսյանը, Արկադի Մկրտչյանը և Զաք Թավիթյանը։ Ջիբրալթարի դեմ մրցավեճի վերջին քառորդում Ռեքս Քալամյանը հանգստանալու հնարավորություն տվեց թիմի առաջատարներին։ Մասնավորապես հանդիպման վերջնամասում Հայաստանի հավաքականը ըստ էության խաղաց երկրորդ կազմով։ Նույնիսկ ոչ հիմնական կազմով մեր հավաքականը արդյունավետ գործեց։ Քալամյանին հաջողվել է ներդնել խաղային ձեռագիր և հստակ մարտավարություն, որը տալիս է շոշափելի արդյունք։ Ինչևէ, Բուքմեյքերները վստահ են, որ մեր ազգային թիմը այսօր ևս համոզիչ հաղթանակ կտանի։ Հայաստանի հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1․01 գործակից։ Մինչ դեռ Սան Մարինոյի հաղթանակը գնահատված է 17 գործակցով։ Նշենք, որ եթե վաղը Հայաստան-Ադրբեջան հանդիպումը չկայանա, ապա հայ-ադրբեջանական դիմակայություն տեսականորեն հնարավոր կլինի միայն եզրափակչում։ Ավելի ստույգ Սան Մարինոյին հաղթելու դեպքում Հայաստանի հավաքականը կիսազրափակչում կմրցի А խմբում երկրորդ հորիզոնականը և B խմում երրորդ տեղը զբաղեցրած զույգի հաղթող հավաքականի հետ։

Կրելով երկու անըդմեջ պարտություն B ենթախմբում վերջին՝ երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Ջիբրալթարի ընտրանին։ А խմբում մեկական հաղթանակ են տարել Մալթան և Անդորրան։ Այս հավաքականները այսօր միմյանց հետ մրցելով կվիճարկեն առաջին հորիզոնականը։ Ուստի վաղը Ջիբրալթարի հավաքականը կմրցի կամ Մալթայի, կամ Անդորրայի հավաքականի հետ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում