Thursday, 25 04 2024
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը

ԱՄՆ նոր որոշումը. Երևանը չպետք է տրվի պատրանքի

ԱՄՆ փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահին: Այդ մասին հայտնի է դարձել պետքարտուղարության տարածած հաղորդագրությունից: Նոր համանախագահը Լորա Հոչլան է, որը զբաղեցնում է Կովկասի և ռեգիոնալ հակամարտությունների հարցերի գրասենյակի տնօրենի պաշտոնը: Հունիսի 28–ին ԱՄՆ պետքարտուղարությունը հայտնել էր. «ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»: Մինսկի խմբի աշխատանքի շարունակմանը ԱՄՆ իսկապե՞ս սպասում է անհամբեր, թե՞ այդ աշխատանքի թեման ԱՄՆ համար ներկայումս ռեգիոնալ ազդեցության գործիք է, այդ հարցի պատասխանը ստանալը Հայաստանի համար իհարկե բարդ է, սակայն նաև կարևոր: Կարևոր, որպեսզի Հայաստանում թեման չընկալվի ավելորդ և անհարկի ոգևորությամբ:

Անշուշտ, Հայաստանի համար շատ կարևոր է, որ ԱՄՆ-ը անում է Մինսկի խմբի համանախագահության վերաբերյալ հայտարարություններ, որոնք համահունչ են հայկական մոտեցմանը: Մինսկի խմբի համանախագահությունն այն նվազագույն հարթակն է, որը Հայաստանին ընձեռում է տարբերակված քաղաքականության համեմատաբար լայն հնարավորություն: Մյուս կողմից սակայն, իրական քաղաքականության համատեքստում Մինսկի խմբի համանախագահության «ֆետիշացումը» կարող է բերել քաղաքականության անարդյունավետության, քանի որ իրական գործընթացները ծավալվում են շատ ավելի լայն շրջանակով և համանախագահության խնդրի վրա Երևանի գերկենտրոնացումը կարող է լինել պարզապես ժամանակի և ռեսուրսների անհամաչափ վատնում:

Ի վերջո, ԱՄՆ պետքարտուղարության տարածած տեղեկությունից հնարավոր է հստակ նկատել, որ համանախագահը փոխվել է Կովկասի և ռեգիոնալ հակամարտությունների հարցերի գրասենյակի տնօրենի փոփոխության բերումով: Լորա Հոչլան Էնդրու Շոֆերին փոխարինել է այդ պաշտոնում, որի կրողն էլ ի պաշտոնե նաև համանախագահ է Մինսկի խմբի ձևաչափում: Սա բացարձակապես չի նշանակում տեղեկության կարևորության նվազում, սակայն գործնականում առանցքային է կարևորության աստիճանի ճշգրտությունը, ավելորդ սպասումներ չձևավորելու և քաղաքականության ծրագրման ռացիոնալության խնդրից չշեղվելու համար: Ներկայումս անկասկած է, որ Երևանի քաղաքականության իրական ռեժիմը պետք է կենտրոնանա ԱՄՆ հետ երկկողմ հարաբերության բովանդակության ընդլայնման վրա, կամ այլ կերպ ասած՝ Մինսկի խմբի համանախագահության դե յուրե աշխատանքի հարցում պատրանքներ չունենալու և այդ համանախագահության ձևաչափի հետ դե ֆակտո աշխատանքը ինտենսիվացնելու վրա, որը ենթադրում է բնականաբար Ռուսաստանի հետ աշխատանք այսպես ասած եռակողմ ձևաչափի հարցերում, իսկ ԱՄՆ և Ֆրանսիայի հետ՝ երկկողմ հարաբերությունների կայուն զարգացման բազայի ձևավորման, որից էլ պետք է ածանցվի թերևս արցախյան, հայ-ադրբեջանական խնդիրներին առնչվող արդյունքը: Մինկսի խմբի համանախագահության ձևաչափի վերականգնումը հնարավոր է միայն աշխարհակարգային լայն մակարդակում ԱՄՆ-Ռուսաստան փոխհարաբերության ռեժիմի վերաբերյալ ընդհանուր պատկերացման վերականգնմանը զուգահեռ: Իսկ դա իր հերթին կախված է լինելու բազմաթիվ այլ հարցերից և միջազգային դերակատարների մեծ շրջաննակի առնչվող գործընթացներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում