Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում Հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին,անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում և պատսպարում» թեմայով ուսումնավարժանք:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, գործարկվելու է բնակավայրի շչակը:
Ըստ աղբյուրի՝ նույն թեմայով ուղսումնավարճանք հունիսի 30-ի ժամը 13:00-ին անցկացվելու է նաև մարզի Ուջան բնակավայրում։ Այստեղ ևս գործարկվելու է բնակավայրի շչակը:
ՀՀ ԱԻՆ-ը նշված բնակավայրերի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ: