Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը նպաստում է դրական միտումների ամրապնդմանը և, ի վերջո, տարածաշրջանում իրավիճակի բարելավմանը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանել է Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի վերաբերյալ հարցին։
«Երեք երկրների ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունների իրականացումը հնարավորություն կտա ապահովելու Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- ասել է Զախարովան։