Tuesday, 19 03 2024
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել

Լրտեսական ցանցն ու ճակատագրական իրադարձությունը Հայաստանում

Հայաստանի հանրությունը զարմանում, կամ արդեն չի էլ զարմանում պետական դավաճանության այն գործերի բացահայտումից, որի մասին հայտնում է Հայաստանի կամ Արցախի ԱԱԾ-ն: Արցախի ազգային անվտանգության ծառայությունը հայտնել է նոր բացահայտման մասին, նշելով գործակալական ցանցի մասին: Տարբեր քաղաքացիներ, որոնք հիմնականում զինվորական ոլորտի ներկայացուցիչներ են, փողի կամ այլ նյութական շահագրգռության դիմաց տարիներ շարունակ տեղեկատվություն են փոխանցել Ադրբեջանին, արել են դա պատերազմից առաջ և շարունակել են դա պատերազմից հետո:

Օրերս առցանց ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտնեց այդպիսի մոտ 50 գործի մասին, թեև որևէ կերպ հնարավոր չէ վստահ լինել, որ չեն լինելու նորանոր բացահայտումներ: Ի վերջո, դրանց արդեն իսկ առկա շարքը խոսում է այն մասին, որ գոյություն է ունեցել սիստեմավորված, տարիներ շարունակ մշակված և գործողության մեջ դրված մեխանիզմ: Այդ ընթացքում ինչ են արել ԱԱԾ պատասխանատուները, թերևս ունի պատասխան նրանց ներկայիս գործունեության ձևաչափի տեսքով: Խոսքն այն այսպես ասած ԱԱԾ վետերանների միության մասին է, որ ձևավորել են համակարգի տարբեր տարիների բարձրաստիճան պաշտոնյաներ և որը գործնականում իրականացնում է ընդդիմադիր քաղաքական ֆունկցիա: Լինելով նախկին կառավարող համակարգի մաս, այդ պաշտոնյաները ներկայումս այդ համակարգի ընդդիմաադիր կարգավիճակի մաս են՝ այսպես ասած մասնագիտական ձևաչափի ներքո: Իսկ դա ակնառու է դարձնում, որ նրանք կառավարող կարգավիճակի պայմաններում ևս զբաղվել են առավելապես քաղաքական համակարգի խնդիրներով և դրանց լուծմամբ, այլ ոչ թե պետական անվտանգության համակարգով: Այստեղ սակայն, խնդիրը իհարկե շատ խորն է և մեծ հաշվով մոլորություն կամ շեղում կլինի, եթե դրա ամբողջ պատասխանատվությունը բարդվի մեկ կառույցի կամ այդ կառույցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների վրա: Նրանք գործնականում կամա, թե ակամա, բայց ներգրավված են եղել հայկական պետականության դեմ գործող մեծ համակարգում, որն իր մասշտաբով և հավակնություններով աշխարհաքաղաքական ընդգրկում ունեցող համակարգ է:

Այլ կերպ ասած, Հայաստանում Ադրբեջանի հատուկ ծառայությունների հավաքագրումները այդ մեծ և խորը համակարգի դետալ են, մաս, և գործ ունենք ոչ թե հայ-ադրբբեջանական դիմակայության հետ, այլ Հայաստանի և եվրասիա-թյուրքական աշխարհաքաղաքական համակարգի դիմակայության հետ: Միայն պատկերացնելով խնդրի իրական և առավելագույնս ամբողջական մասշտաբները, մենք կկարողանանք հասկանալ, թե որն է մեր անելիքը, որքան է մեր հնարավորությունների սահմանը, որոնք են մարտահրավերների աղբյուրներն ու հնարավոր ձևերը: Արցախյան առաջին պատերազմի արդյունքը խորը «սեպ» էր եվրասիա-թյուրքական աշխարհաքաղաքական նախագծի համար, որը աշխուժացվեց Ռուսաստանում 1998 թվականին դե ֆակտո տեղի ունեցած իշխանափոխությամբ, ինչին նախորդել էր տնտեսական խորը անկումը, ճգնաժամը ու այսպես ասած ազատական-ժողովրդավարական թևի պարտությունը: 1999-2000-ին այդ իշխանափոխությունը ձևակերպվեց պաշտոնապես: Գրեթե զուգահեռ Հայաստանում տեղի ունեցավ երրորդ հանրապետության պատմության ճակատագրական իրադարձությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում