Ռուսական «Интерфакс» գործակալությունը հայտնում է, որ ռուսական զորքերի տիրապետման գոտում գտնվող Ուկրաինայի Խերսոնի մարզում սկսվել են «ինքնորոշման հանրաքվեի» նախապատրաստական աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի կողմից նշանակված շրջանի ժամանակավոր վարչակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլ Ստրեմուսովը։
«Մենք պատրաստվում ենք հանրաքվեի: Խերսոնի մարզը որոշում կկայացնի և կմիանա Ռուսաստանին՝ դառնալով լիարժեք սուբյեկտ»,- ասել է Ստրեմուսովը՝ Telegram-ի իր ալիքում հրապարակված տեսաուղերձում։
Ավելի վաղ նա ասել էր, որ հանրաքվեն կարող է տեղի ունենալ 2022 թվականի աշնանը։