ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը (Իգոր Խովաև) չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը, թվիթերում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն նախօերին զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը. Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,- ասվում է հաղորդագրությունում: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Կոմերսանտ» թերթի արտաքին քաղաքականության բաժնի թղթակից Կիրիլ Կրիվոշեեվի հետ: