Friday, 19 04 2024
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը

Մեր տնտեսությունը նորմալ դիմադրողականություն է ցուցաբերում

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է ԱԺ տնտեսական հարցերի փոխնախագահ Բաբկեն Թունյանը

 Պարոն Թունյան, տարբեր կանխատեսումներով՝ աշխարհում նոր ֆինանսատնտեսական ճգնաժամ է սպասվում։ Որքանով է Հայաստանը ժամ առաջ քայլեր ուղղում այդ ուղղությամբ։

Այո, աշխարհում բավականին դժվար իրավիճակ է ստեղծվե, որը նաև Հայաստանի վրա է ազդում: Բայց ցանկացած ճգնաժամ բացի դժվարություններից նաև որոշակի հնարավորություններ է ստեղծում: Հայաստանի վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակվել են մեր տնտեսության վերաբերյալ նոր տվյալները հունվար-մայիս ժամանակահատվածի համար և ունենք տնտեսական ակտիվության աճի արագացում՝ 9,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ է գրանցվել: Չգիտեմ՝ մինչև տարեվերջ կհաջողվի այդ տեմպը պահպանել, թե ոչ, բայց այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ մեր տնտեսությունը նորմալ դիմադրողականություն է ցուցաբերում:

Պարոն Թունյան, դոլարի արժեզրկումը արդյոք տնտեսության համար լուրջ մարտահրավերներ չի առաջացնելո՞ւ։ Դրամի արժևորումը որքանով է գնաճի համար զսպող հանգամանք։

 Դրամի արժևորումը ունի թե դրական, թե բացասական հետևանքներ, և այդ մասին բազմիցս խոսվել է: Դրամի արժևորումը դժվարություններ է ստեղծում մեր այն արտահանողների համար, որոնք իրենց արտադրանքն արտահանում են այն երկրներ, որտեղ վճարումը կատարվում է դոլարով, այսինքն Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի տարածքից դուրս, որովհետև իրենք դառնում են պակաս մրցունակ: Բայց մյուս կողմից, սա թույլ է տալիս որպեսզի դոլարով ներմուծված ապրանքները չթանկանան: Ներմուծվող ապրանքների մասով դրամի արժևորումը որոշակի զսպող ազդեցություն ունի, եթե մնացած գործոնները նույնն են:

Կառավարության որոշմամբ՝ Հայաստանի պետբյուջեի եկամուտները և ծախսերը կավելանան 40 մլրդ դրամով: Ավելացած գումարը ինչի՞ վրա պետք է ծախսի կառավարությունը։ Որքանո՞վ մեր անվտանգային կարիքները պետք է ճիշտ գնահատվեն և սլաքներն ուղղվեն այդ ուղղությամբ։

Այս պահին չեմ կարող ասել՝ ինչի վրա կծախսվեն այդ միջոցները: Կառավարությունը կորոշի: Դուք ձեր հարցում նշել եք անվտանգային կարիքները, բայց միայն դա չէ: Ըստ անհրաժեշտության կորոշվի, թե որ ուղղությամբ է պետք այդ գումարները ծախսել: Միշտ նշվել է, որ խնդիրը ոչ միայն լրացուցիչ եկամուտներ ունենալն է, այլ նաև ծախսերը ժամանակին և ճիշտ կատարելը: Մենք պետք է կարողանանք կապիտալ ծախսերը ամբողջ ծավալով իրականացնել, իսկ թե ինչպես կբաշխվի այս 40 մլրդ դրամ լրացուցիչ գումարը, դա արդեն բյուջեի մեջ համապատասխան վերաբաշխումների ժամանակ հասարակությունը կիմանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում