Saturday, 20 04 2024
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում

Տեր-Պետրոսյան-Սարգսյան հանդիպումը դառնում է անհրաժեշտություն

Անցնող շաբաթվա ընթացքում հայ հասարակությունն ականատես դարձավ երկխոսության պերճանքին ու թշվառությանը: Տեղի ունեցած զարգացումները վկայեցին, թե իրականում որքան մակերեսային է առայժմ ընթացող գործընթացը, և որ կողմերը դեռ չեն հասել բուն խնդրին նույնիսկ ըստ էության, ուր մնաց առարկայական որոշումների կամ լուծումների քննարկմանը:

Բայց այստեղ, ընդհանուր առմամբ, հարց է առաջանում, թե արդյո՞ք երկխոսության գործընթացը իրականում ի զորու է հասնել այդ հանգրվանին: Այսինքն՝ արդյո՞ք Հայաստանում ընդհանրապես իրատեսական է երկխոսության միջոցով քաղաքական գործընթաց առաջ տանելու տարբերակն ու լուծումների հասնելու մեխանիզմը: Անցած ժամանակը կարծես թե բավական էր հասկանալու համար, որ այդուհանդերձ, նման մեխանիզմը պարզապես արհեստական է և ժամանակի վատնումից բացի կամ ժամանակ ձգձգելուց բացի՝ չի հանգեցնելու որևէ բանի:

Եվ այստեղ, թերևս, առավել իրատեսական կարող է լինել հին, դարերի խորքում մնացած մեթոդներին ապավինելը, քան գեղեցիկ քաղաքական դարձվածքներով արտահայտվելը, սակայն մշտապես կոտրած տաշտակից հեռու չգնալը: Իսկ հին դարերի մասով խոսքը բանակների զորավարների անհատական մրցակցության ավանդույթին է վերաբերում, երբ բանակների ճակատամարտի փոխարեն կռվել են երկու հրամանատարները, և պարտվողի զորքը ենթարկվել է հաղթողին: Անշուշտ, սա ամենևին կոչ չէ անցնել քաղաքականության, այսպես ասած, միջնադարային մշակույթի, թեև բուն քաղաքականության առումով, թերևս, միջնադարում մշակույթը առավել զարգացած էր, քան քսանմեկերորդ դարի Հայաստանում: Սակայն խնդիրն ամենևին զորահրամանատարների ավանդույթի պրոյեկտումը չէ:

Պարզապես ակնհայտ է, որ եթե խոսքը գնում է գործընթացը ինչ-որ ուղղությամբ տեղից շարժելու և հասարակությանն իրապես ինչ-որ առարկայական բան մատուցելու մասին, ապա հայաստանյան ներկայիս քաղաքական մշակույթի պայմաններում առավել օպտիմալ տարբերակը Լևոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան հանդիպումն է: Միևնույն ժամանակ, սակայն, այդ հանդիպումը չի կարող լինել ինքնանպատակ: Եվ երևի թե թե՛ Տեր-Պետրոսյանը, թե՛ Սարգսյանը դա շատ լավ գիտակցում են, որովհետև ինքնանպատակ լինելու պարագայում ներքաղաքական փակուղին է՛լ ավելի ցավալի է լինելու, և փուչիկը պայթելու է է՛լ ավելի աղմուկով: Այդ հանդիպումը պետք է անպայմանորեն քաղաքական պրոդուկտ տա՝ անկախ այն բանից, թե դա ինչ համ կտա, ինչ գնահատականի կարժանանա հասարակության մոտ: Դա էլ արդեն մյուս հարցն է, որին թերևս պետք է անդրադառնալ առանձին:

Տվյալ պարագայում ակնհայտ է, որ գործը մեռյալ կետից կարող են շարժել Տեր-Պետրոսյանն ու Սարգսյանը, անգամ համատեղ ջանքով այն տապալելու և մաքուր թուղթ ստանալու գնով: Ակնհայտ է, որ առաջացել է մեռյալ կետից շարժվելու անհրաժեշտություն, որը կարող է տեղի ունենալ միայն երկուսի հանդիպման արդյունքում: Հակառակ պարագան, իհարկե, ձեռնտու կարող է լինել թե՛ մեկին, թե՛ մյուսին, բայց ակնհայտ է, որ դա ձեռնտու չէ Հայաստանին` պետությանն իր քաղաքացիներով: Միևնույն ժամանակ, հասկանալի է, որ Տեր-Պետրոսյանը կամ Սարգսյանը ինքնամոռաց կերպով չեն նետվելու հանդիպման, և ամեն մեկը փորձելու է հնարավորինս մնալ սեփական քաղաքական շահի շրջանակում: Սակայն երկուստեք նկատելի պետք է լինի, որ այդ շահի երկու շրջանակներն էլ աստիճանաբար նեղանում են, իսկ Հայաստանի վզին էլ սեղմվում է չլուծվող խնդիրների օղակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում