Tuesday, 23 04 2024
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»

Գործերի ձգձգումներ, ուշացած արդարադատություն. Վարդապետյանն առանձնացրեց դատական համակարգի խնդիրները

Ազգային ժողովի հուլիսի 29-ի արտահերթ նիստի ընթացքում իր ելույթում գլխավոր դատախազի թեկնածու Աննա Վարդապետյանն առանձնացրեց մի շարք խնդիրներ, որոնք տեսնում է դատական համակարգում: Վարդապետյանը նշեց, որ առաջին խնդիրը գործընթացների, այլ ոչ թե խնդիրների կենտրոնացվածություն է:

«Մենք ունենք անթիվ քննչական և դատավարական գործողություններ՝ ֆորմալ առումով՝ ճիշտ, բայց բովանդակային առումով՝ ոչ լիարժեք: Դրա արդյունքում ունենում ենք ծանրացված վարույթներ, ծանրաբեռնվածություն, ահռելի քանակի հայցեր, բայց ունենում ենք հատվածային կամ շատ քիչ քանակով լուծված գործեր, որը հանգեցնում է նրան, որ մարդու մոտ ձևավորվում է անարդարության զգացողություն: Թիվ մեկ խնդիրը, որն իմ ուշադրության կենտրոնում է լինելու միշտ, ուշացած արդարադատությունն է, պրոցեսների, այլ ոչ թե արդյունքի վրա կենտրոնացվածությունը»,- նշեց Վարդապետյանը:

Գլխավոր դատախազի թեկնածուի խոսքով՝ դատախազական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու միջոցով հնարավոր կլինի լուծել մինչդատական վարույթում առկա ձգձգումները: Վերբալ ապացույցները պետք է նվազեն քրեադատավարական մեխանիզմների մեջ՝ տեղը զիջելով փաստաթղթավորված գործունեությանը։

«Մենք այլևս իրավունք չունենք գործի վերաբերյալ տեղեկություն ստանալ բացառապես վերբալ ապացույցներից կամ տուժողների բողոքներից, մենք, կարծես, ամբողջ քրեադատավարական մեխանիզմը ծանրացնում ենք տուժողի կամ վկայի ուսերին: Ասում ենք՝ արի ցուցմունք տուր, լավագույն դեպքում առաջարկում ենք պաշտպանություն: Բայց 21-րդ դարում, երբ մեր սոցիալական ողջ կենսագործունեությունը թողնում է փաստաթղթավորված հետքեր, պահանջել, որ անձը գա և ստանձնի բեռ՝ հանցագործության մասին մեզ հայտնելու համար, սա ժամանակավրեպ է, պետք է այս մոտեցումից ազատվել»,-ասաց նա:
Ըստ Վարդապետյանի՝ հաջորդ խնդիրը համագործակցված աշխատանքի պակասն է.

«Լինում են դեպքեր, երբ քննիչը և դատախազը իրար հետ չեն շփվում, սա վերածվում է մի երկար փաստաթղթաբանության՝ դրա հետևանքով խոցելի վիճակի մեջ դնելով տուժողին: Տուժողը ստիպված տեղապտույտի մեջ է ընկնում»:

Գլխավոր դատախազի թեկնածուն խոսեց նաև օրենքի գերակայության մասին՝ անթույլատրելի համարելով հովանավորչությունը:

«Կոռուպցիան չի դրսևորվում միայն կաշառքով, կաշառքն էլ չի դրսևորվում միայն թղթադրամն իրար փոխանցելով: Եթե նկատում եք, գնալով այդ պրակտիկան ավելի փոքրանում է: Կոռուպցիան դրսևորվում է նաև հովանավորչությամբ: Եթե հովանավորչությանը նպաստող պայմանները չհաղթահարվեն, լուրջ մարտահրավեր կլինի օրենքի գերակայությանը: Դա էլ իր հերթին ուղղակի քայքայելու է ժողովրդավարության հիմքերը: Խոսել ժողովրդավարության մասին՝ առանց օրենքի գերակայության, խոսել օրենքի գերակայության մասին՝ ունենալով արտոնյալներ ու հովանավորչություն, ֆանտաստիկ դատողություններ են»,- եզրափակեց Վարդապետյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում