Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանի անսպասելի ձախողումը․ Վճռորոշ հանդիպումները՝ այսօր

Մալթայում մեկնարկած փոքր երկրների Եվրոպայի առաջնության առաջին տուրում A ենթախմբում ընդգրկված Սան Մարինոյի հավաքականը երեկ 61։47 հաշվով առավելության հասավ Ջիբրալթարի նկատմամբ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ Այսօր Երևանի ժամանակով 20։30 նույն խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Ջիբրալթարի հետ։ Հաղթանակի դեպքում մեր ընտրանին ժամանակից շուտ կապահովի տեղը կիսաեզրափակչում։ Ավելի ստույգ կրելով երկրորդ անընդմեջ պարտությունը Ջիբրալթարը դուրս կմա հետագա պայքարից, իսկ Հայաստանի հավաքականը վերջին տուրից առաջ կապահովագրի ենթախմբում առնվազն երկրորդ հորիզոնականը։ Սան Մարինոյի հետ Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը կմրցի վաղը՝ 18։30-ին։ Երեկ տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում, որի արդյունքը կարող է էապես փոխել մրցաշարի ընթացքը։ А ենթախմբում Ադրբեջանի ազգային թիմը գերլարված պայքարում 71։73 հաշվով անսպասելի պարտություն կրեց Մալթայից։ Այսօր ժամը՝ 18։15-ին Ադրբեջանի հավաքականը մրցելու է Մալթայից կարգով ավելի բարձր Անդորրայի հետ։ Պարտվելու դեպքում Ադրբեջանը վերջնականապես կձախողվի և դուր կմնա հետագա պայքարից։

Այսինքն, Անդորրայի չհաղթելու դեպքում Հայաստան-Ադրբեջան պատմական դիամակությունը տեղի չի ունենա։ Հիշեցենք, որ կանոնակարգի համաձայն խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականները կիսաեզրափակչում մրցելու են մյուս խմբում երկրորդ հորիզոնականը զբաղեցրած հավաքականների հետ։ Անդորրային հաղթելու դեպքում արդեն կիսաեզրափակչում Հայաստան-Ադրբեջան դիմակայությունը հավանական կլինի։ Փաստորեն, այսօր կայանալիք հանդիպումները վճռորոշ են լինելու Հայաստանի և Ադրբեջանի հավաքականի համար։ Հաղթելու դեպքում մերոնք կհայտնվեն կիսաեզրափակչում, իսկ ադրբեջանցիները պարտվելով կլքեն մրցավայրը։ Նշենք, որ Ադրբեջանի ազգային թիմը բավական ուժեղ կազմ հավաքագրելով լրջորեն էր նախապատրաստվում հատկապես Հայաստանի հավաքականի դեմ հնարավոր մրցավեճին։ Ադրբեջանի ազգային թիմը գլխավորում է ճանաչված սերբ մասնագետ Ալեքսանդր Տրիֆունովիչը։ Վերջինս հայտարարել էր, որ եթե հանդիպեն Հայաստանի հավաքականին դա կլինի ամենահեշտ դիմակայությունն իրենց համար։ «Չեմ ցանկանում սպորտը քաղաքականացնել։ Բայց ակնհայտ է, որ մեր բասկետբոլիստները Հայաստանի դեմ առանձնակի նվիրումով կխաղան։ Մեր տղաներին մոտիվացնելու կարիք չի լինի։ Ավելին ես պետք է փորձեմ հանգստացնել նրանց, որպեսզի չտրվեն էմոցիաներին։ Կրկնում եմ ես քաղաքական գործիչ չեմ այլ բասկետբոլի մարզիչ։

Մեր գլխավոր խնդիրն է խաղահրապարակում ցուցադրել մեր ուժը»,- Azerisport-ին տված հարցազրուցում ասել էր Տրիֆունովիչը։ Ինչևէ, Հայաստանի հավաքականը երկար տարիներ NBA-ում աշխատած ճանաչված մասնագետ Ռեքս Քալամյանի գլխավորությամբ մրցավայր էր մեկնել երեկ։ Մինչ այդ մեր ազգային թիմը Երևանում մասնակցել էր SADA CUP միջազգային մրցաշարին մրցելով ԱՄՆ-ի թիմի, Իրանի և Սիրրիայի հետ։ Երևանյան մրցաշարում համոզվեցինք, որ ունենք մարտունակ կոլեկտիվ, որ կարող է կրկնել 2016 թվականի հաջողությունը։ Հիշեցնենք, որ այդ առաջնությունում Հայաստանի հավաքականի նվաճել էր հաղթողի տիտղոսը։ Այսօր Հայաստանի հավաքականին է միացել առաջատար Քրիս Ջոնսը։

Վերջինս SADA CUP-ը բաց թողեց քանի որ Լիոնի ԱՍՎԵԼ-ի կազմում մասնացել էր Ֆրանսիայի չեմպիոնական սերիային։ Հաղթելով «Մոնակոյին» ԱՍՎԵԼ-ը նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը։ Այսօրվա հանդիպմանը պատրաստ է նաև Հայաստանի հավաքականի մեկ այլ առաջատար Անդրե Սփայթ-Մկրտչյանը։ Վերջինս Սիրայի հետ վերջին մրցավեճը բաց էր թողել թեթև վնասվածքի պատճառով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում