Friday, 19 04 2024
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն

Ինչու հենց Վահե Հակոբյանն ու Իշխան Սաղաթելյանը. ՔՊ ցուցակում 10 անուն կա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համանուն խմբակցության երեկվա դռնփակ նիստում քննարկված հարցը կարճ ժամանակում դարձավ համացանցում ամենաշատ տարածված նորությունը. ՔՊ-ն որոշել է խորհրդարանական պաշտոններից զրկել ԱԺ դաշնակցական փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին: Բայց մինչ այդ, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների, ՔՊ-ի որոշումներ կայացնող հատվածը հարցը քննարկել է Նիկոլ Փաշինյանի հետ: Վարչապետն ասել է, որ իր համար 50/50 է՝ կողմնակից է ե՛ւ ընդդիմադիրներին պաշտոններից ու մանդատներից զրկելու տարբերակին, ե՛ւ դեմ: Եւ, ահա, իշխանականները, ոգեւորված Նիկոլ Փաշինյանի ուղերձից, երեկ շտապել են իմիտացիա ապահովել, թե հարցը իրենք են որոշել խմբակցությունում:

Իսկ իրականում իշխանությունները ընդդիմադիր մի քանի գործիչների վաղուց են վերցրել նշանառության տակ՝ Իշխան Սաղաթելյանը, որը Փաշինյանին հրապարակավ «արա»-ով է դիմել, Վահե Հակոբյանը, որը չի ներվում սյունյաց հայհոյանքների կազմակերպման համար եւ հայտարարել է, թե «Նիկոլը քաղաքական դիակ է», ու էլի մի քանիսը: Բայց կոնկրետ այս երկու պատգամավորների մասով Նիկոլ Փաշինյանը որոշում ունի նրանց զրկել պատգամավորական մանդատից` բացակայությունների հիմքով, թեեւ, մեր տեղեկություններով, ցուցակն այսքանով չի ավարտվում, եւ առաջիկայում այլ անուններ եւս կլսենք, որոնց պատրաստվում են մանդատից զրկել իշխանությունները. ցուցակը բաղկացած է 10 հոգուց:

Ըստ ԱԺ ղեկավարության հաշվարկների՝ ամենաշատը բացակայած պատգամավորների տասնյակը գլխավորում է Արմեն Չարչյանը, որը 248 բացակա ունի, սակայն 34-ը՝ հարգելի։ Հաջորդը Գեղամ Մանուկյանն է՝ 225 բացակայությամբ, այնուհետեւ՝ Անդրանիկ Թեւանյանը՝ 199, Ասպրամ Կրպեյանը՝ 198, Իշխան Սաղաթելյանն ու Արմեն Ռուստամյանը հավասար թվով են բացակայել՝ 197, Արթուր Ղազինյանն ու Լիլիթ Գալստյանը նույնպես (պատգամավորները 194 բացակա ունեն), հաջորդը Վահե Հակոբյանն է՝ 193 բացակայությամբ, իսկ տասներորդը Արթուր Խաչատրյանն է, որն ունի 132 բացակա։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում