Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Այստեղի հայկական համայնքը մեր պարծանքներից մեկն է. Աննա Հակոբյանին հյուրընկալել են Նիցցայի քաղաքապետարանում

Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում հունիսի 28-ին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ընդունել են Նիցցայի քաղաքապետարանում։

Առաջին փոխքաղաքապետ Անտոնի Բորրեն, ողջունելով Աննա Հակոբյանի այցը, տեղեկացրել է, որ քաղաքապետ, պատգամավոր, Նիցցայի Մետրոպոլիսի նախագահ Քրիստիան Էստրոզին աշխատանքային այցով գտնվում է Փարիզում՝ նշելով, որ այդ բացակայության պատճառով փոխանցում է քաղաքապետի ներողությունը: Նա վստահություն է հայտնել, որ նման հանդիպումները նոր շունչ են հաղորդում հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին։

Քաղաքապետարանում կայացել է հանդիպում-քննարկում, որին մասնակցել են նաև քաղաքապետի խորհրդական Պիեր Ֆիորին, փոխքաղաքապետ Մագալի Ալթունյանը, հայկական համայնքի ներկայացուցիչներ, անվանի բժիշկներ։

Փոխքաղաքապետ Բորրենը իր ելույթում նշել է, որ թեև Նիցցան և Երևանը քույր քաղաքներ են, սակայն Նիցցայի ամուր կապը Հայաստանի հետ հաստատվել է 1988թ-ի երկրաշարժից հետո։

«Նիցցայի հայկական համայնքը մեր պարծանքներից մեկն է, որովհետև հայ բնակիչները, լինելով Ֆրանսիայի լիարժեք և օրինապաշտ քաղաքացիներ, պահպանում են իրենց հայկական արժեքները, արմատները, ինչի վառ ապացույցը Պարսամյան դպրոցն է»,- ընդգծել է առաջին փոխքաղաքապետն՝ առանձնահատուկ շեշտելով հայ համայնքի ներկայացուցիչներ SOS-Armenie Cote d’Azur ասոցիացիայի նախագահ Սամսոն Օզարարատի և Պարսամյան համալիրի կառավարման խորհրդի նախագահ Կիրկոր Աժդերհանյանի հետ համագործակցության կարևորությունը։ Փոխքաղաքապետի խոսքով՝ վերջինների հետ համագործակցությունը սկսվել է 1988թ-ի երկրաշարժից հետո, և նրանց միջոցով Նիցցան բազմաթիվ ծրագրեր իրականացրել է Հայաստանում, և դրանք վստահաբար շարունակվելու են։

Անտոնի Բորրենը հավելել է նաև, որ իրենք բարձր են գնահատում կոռուպցիայի վերացմանն ուղղված վարչապետ Փաշինյանի ջանքերը, և նրա ընտրվելուց հետո ակներև է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը։

Հանդիպմանը ելույթով հանդես է եկել նաև Սիմյե հիվանդանոցի բժիշկ, պրոֆեսոր Պիեր Մարտինին, պատմելով, որ դեռևս 2005թ-ին Նիցցայի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում այցելել է Հայաստան, եղել Գյումրիում ՝ քաղաքային հիվանդանոցներից մեկին բժշկական սարքավորումներ նվիրաբերել։

Վարչապետի տիկինն իր ելույթում շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շեշտել է, որ հայ-ֆրանսիական հարաբերություններն օրինակելի են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, դիվանագիտական, կրթական, մշակութային, առողջապահական։

«Կարծում եմ՝ Կոդ դ’Ազուրի շրջանի հետ համագործակցությունն ընդլայնելու և խորացնելու մեծ ներուժ կա հատկապես զբոսաշրջային փորձի փոխանակման և նորագույն տեխնոլոգիաների ոլորտում, որոնք Հայաստանում ևս սրընթաց զարգացում են ապրում: Լիահույս եմ, որ Նիցցայի արևասեր բնակիչները նոր փորձառություններ և հարուստ տպավորություններ կունենան Հայաստանը որպես զբոսաշրջային ուղղություն ընտրելիս»,- ընդգծել է Հակոբյանը։

Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքային իշխանությանը Նիցցայի հայ համայնքի հանդեպ հատուկ հոգածության համար։

«Տեղի հայ համայնքի ներկայացուցիչները, իրապես, լինելով Նիցցայի օրինապաշտ քաղաքացիներ, ամուր կապված են նաև իրենց հայրենիքին, լեզվին, պատմությանը: Նրանք Հայաստան-Նիցցա կամուրջն են, որը, վստահ եմ, կամրանա նոր նախաձեռնություններով և արդյունավետ հանդիպումներով», – իր ելույթը եզրափակել է Աննա Հակոբյանը՝ Նիցցայի քաղաքային իշխանության ներկայացուցիչներին և հանդիպման մասնակիցներին հրավիրելով Հայաստան։

Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը այցելել է քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հավերժացման համար ստեղծված պուրակ։ Հայ համայնքի ներկայացուցիչների խոսքով՝ Նիցցայի ամենակենտրոնական հրապարակներից մեկում գտնվող պուրակը դարձել է համայնքի յուրահատուկ հավաքատեղին, իսկ Նիցցայի քաղաքապետարանը այն առաջիկայում հիմնանորոգելու է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում