Կա պարտադիր հետազոտությունների ցանկ, որոնք իրականացվում են տեղական պոլիկլինիկաների միջոցով, այդ օղակում հայտնաբերված հիվանդությամբ որեւէ զինծառայող բացառվում է, որ հայտնվի առաջնագծում: Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Դանիել Մկրտչյանը: