Saturday, 20 08 2022
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձը ինքնասպան է եղել
Ջրցան մեքենաներն աշխատում ու լվանում են քաղաքը կեսգիշերից մինչև լուսադեմ
Զինված անձը վնասազերծված է
Կոտայքի մարզում էլեկտրագնացքը հարվածել է 63-ամյա տղամարդուն
Մասիսի քաղաքապետարան ներխուժած անձի մոտ երկու նռնակ ու ատրճանակ է եղել
Խոշոր հրդեհ Թուրքիայում
Զինված քաղաքացին սպառնում է պայթեցնել Մասիսի քաղաքապետարանի շենքը. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ. ԱԻՆ
Հուսանք՝ ողջամտությունը կհաղթի, և միջադեպն անարյուն հանգուցալուծում կստանա. Մասիսի քաղաքապետ
Օգոստոս 19-ին Հայաստանում ծնունդների թիվը 143
Արմավիրի մարզի Վանանդ գյուղում 500 հակ անասնակերով բեռնատար է այրվել
Աղետ. շուտով ՀՀ-ում կլինեն բարձրագույն կրթությամբ շատ քիչ տղաներ
Նռնակով զինված տղամարդը մտել է Մասիսի քաղաքապետարան
Բրյուսելում տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Հիքմեթ Հաջիևի հանդիպումը. Տոյվո Կլաար
Հայ-վրացական տանդեմ. Թբիլիսին տնայինը լավ է կատարում, նույնը մաղթում եմ մեզ
Որոնողական աշխատանքները շարունակվում են ամենաբարդ, էպիկենտրոնային գոտում՝ անհետ կորած քաղաքացուն հայտնաբերելու համար. ԱԻ նախարար
Երազախաբությամբ չպետք է տառապել. նոյեմբերի 9-ով որոշված էր
Տավուշի մարզի Բերդավան գյուղում այրվել է 35 հա խոտածածկույթ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Երևանի Արաբկիր վարչական շրջանում 13 ժամ ջուր չի լինի
21:20
Էրդողանը Զելենսկիին առաջարկել է կազմակերպել հանդիպում Պուտինի հետ
Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը գիտակցի հետպատերազմյան Արցախի մարդասիրական խնդիրների սրությունը. Արցախի ՄԻՊ
Հայ-վրացական Բարեկամության կամրջի գործարկման պաշտոնական արարողությունը
ՄԻԵԴ-ը վերահաստատել է Արցախի բնակչության իրավունքների պաշտպանության համար կիրառված միջանկյալ միջոցը
«Արմավիրում հայտնված ադրբեջանցիները» Իրանի քաղաքացիներ են. ԱԱԾ
20:30
Թուրքիան կմասնակցի Ուկրաինայի վերականգնմանը
Մեթոդագործնական պարապմունք՝ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում
«Սուրմալուին» հարող տարածքից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ուկրաինայի ԱԳ նախարարը Գերմանիային համեմատել է թմրամոլի հետ
19:40
Մակրոնը տևական դադարից հետո առաջին անգամ զանգել է Պուտինին

Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ-ում Եգիպտոսի դեսպանը մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում համագործակցության զարգացման շուրջ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

Ինչպես հայտնում են ՀՀ կառավարությունից, վարչապետը գոհունակություն է հայտնել հայ-եգիպտական քաղաքական երկխոսության ներկա մակարդակից և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցությունը զարգացնելուն ուղղված հետևողական քայլերի իրականացումը: Այս առումով, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների կողմից կոնկրետ ծրագրերի ու գաղափարների քննարկումն ու իրականացումը, երկկողմ հարաբերությունների օրակարգի ընդլայնումը:

Գործադիրի ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի դերը՝ Հայաստանի ու Եգիպտոսի փոխգործակցությանը նպաստելու ուղղությամբ և վստահություն հայտնել, որ նրա ջանքերը կտան նոր արդյունքներ:

Իր հերթին Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին նշել է Եգիպտոսի կառավարության շահագրգռվածությունը՝ զարգացնելու Հայաստանի հետ տարբեր ուղղություններով հարաբերությունները:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը, որոնց ընթացքում հնարավորություն կլինի առավել առարկայական քննարկել փոխշահավետ նախագծերն ու դրանց իրականացման հեռանկարները:

Մտքեր են փոխանակվել ավիահաղորդակցության, զբոսաշրջության և տնտեսության այլ ճյուղերում համագործակցության զարգացման շուրջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում