Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Մեծ բախումն ու «պատերազմ, թե խաղաղություն» հրամայականը Կովկասում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առցանց ասուլիսի գործնականում հիմնական բովանդակությունը գրեթե կրկնում էր առցանց նախորդ ասուլիսների բովանդակությունը, հատկապես արցախյան կարգավորման բանակցային պատմության դրվագների առումով: Սա որոշակի առանձնանատուկ թեմա է, որը ունի երկու շերտ, մեկը մյուսից բխող, թեև բավականին դժվար է ստույգ գնահատել, թե հատկապես որը՝ որից: Մի շերտը ներքաղաքական բանավեճը կամ անգամ որոշ իմաստով վիճաբանությունն է և դրանով թելադրված՝ արցախյան կարգավորման ներկայի ու պատմության շուրջ փոխադարձ մեղադրանքներն է, մյուս շերտը այն, որ խոսելով այդ շրջանակում, վարչապետ Փաշինյանը նաև հանրության հետ անուղղակի հաղորդակցվում է իրերի ներկայիս դրության առումով և այդ կերպ շոշափում հանրային տրամադրություններ ներկայիս և ապագայի հնարավոր զարգացումների համատեքստում:

Փաշինյանը մի կողմից փորձում է հանրությանն առավելագույնս իրազեկել իրերի ներկայիս դրությանն առնչվող հարցերի ու հանգամանքների մասով, դա անելով հիմնականում բանակցային պատմությանն անդրադարձերով: Ի վերջո, թեև 44-օրյա պատերազմի հետևանքով արմատապես փոխվել է ստատուս-քվոն, սակայն հարցի քաղաքական բովանդակության էությունը ոչ միայն չի փոխվել, այլ արցախյան հարցը գործնականում շարունակելով մնալ աշխարհաքաղաքական ազդեցության համար պայքարի գործիքներից մեկը, այդ «նշանակության» առումով ստացել է լրացուցիչ լիցքեր՝ աշխարհակարգային վերաբաժանումների կոշտ փուլի բերումով: Այստեղ մյուս հարցը հետևյալն է՝ ներքաղաքական կոշտ դիմակայությու՞նն է ձևավորում այդ «դիսկուրսի» մոտիվը, թե՞ մոտիվը ձևավորում է արտաքին իրադրությունը, իսկ ներքին, այդ թվում վարչապետի ծավալած «դիսկուրսը» այդ ամենի հետևանքն է, որը դիտվում է նաև այդ համատեքստում որևէ խնդիր լուծելու միջոց:

Խոշոր հաշվով, կան թե արտաքին, թե ներքին խթանիչ գործոններ, բայց ըստ ամենայնի գերական անշուշտ արտաքին միջավայրն է, ընդ որում այդ միջավայրում մանևրի անհրաժեշտությունը, որ ունի Հայաստանը: Ընդ որում, թերևս արժե նկատել, որ այդ՝ իրարամերժ ռազմավարությունների միջև մանևրի հարցում առկա է Հայաստանի և Ադրբեջանի ընդհանուր խնդիր: Որովհետև, իհարկե՝ Հայաստանի համեմատ շատ ավելի մեծ և ամուր ռեսուրսային բազայով, այսպես ասած «հաղթողի» կարգավիճակով, սակայն Ալիևը ևս ունի անկանխատեսելի աշխարհում միմյանց բախված իրարամերժ ռազմավարությունների միջև «լողալու» անհրաժեշտություն: Այլ հարց է, թե որքանո՞վ է Բաքուն դիտարկում այդ խնդրում Հայաստանի հետ աշխատանքի հնարավորությունը, ինչը նշանակելու է փոխզիջումային մոտեցումների պատրաստակամություն:

Մինդչեռ, ինչպես հայտարարում է Նիկոլ Փաշինյանը, և ինչպես ի դեպ ցույց է տալիս նաև Բաքվի հռետորաբանությունը, Ադրբեջանը հետապնդում է այսպես ասած ուժի «իրավունքի» ձևավորման, ամրագրման, «պատերազմի իրավունքի» միջազգային հող նախապատրաստելու նպատակ: Ավելին, եթե անգամ Բաքվի հռետորաբանությունը չարտահայտեր այդպիսի նպատակի առկայություն կամ չտար այդպիսի դիտարկում անելու հիմք, միևնույն է, Հայաստանը չունի իրավունք՝ իր քաղաքականությունն ու վարքագիծը մշակելիս հրաժարվել Ադրբեջանի ռազմատենչության կանխավարկածից: Միևնույն ժամանակ, իրական քաղաքականության ռեժիմում մոտիվները անկասկած բազմազան են և այն ընդհանուր խնդիրը, որ այդուհանդերձ կա Երևանի և Բաքվի, ընդ որում նաև Թբիլիսիի համար, կարող է ձևավորել աշխատանքային դաշտ՝ առերևույթ տակտիկական իրողությունների ներքո: Դա անծուշտ ենթադրում է չափազաննց բարդ աշխատանք, քանի որ բախվող ռազմավարությունների տեր խոշոր կենտրոնները անշուշտ լավագույնս տիրապետում են իրավիճակի բոլոր տողատակերին և տնօրինում կովկասյան երեք սուբյեկտներին իրենց հետաքրքրությունների և մոտիվների ենթակայության տակ պահելու բավականին հարուստ գործիքակազմ, ինչը ենթադրում է խաղ նրանց զգայարանների և բնազդների վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում