Friday, 29 03 2024
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու

Ռուսաստանը խանդով կվերաբերի, բայց արևմտյան ռազմական մտքի հետ շփումը մեզ միայն օգուտ կարող է բերել

Շուրջ չորս տարվա դադարից հետո Հայաստանի ԶՈւ ներկայացուցիչները մասնակցել են Վրաստանում անցկացվող Սաչխերեի լեռնային պատրաստության դպրոցի վերապատրաստման դասընթացներին։ Վրաստանի պաշտպանության նախարարության տվյալով՝ 3-շաբաթյա դասընթացն իրականացվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում։ Վրացական կողմը հայտնում է, որ վարժանքներին մասնակցել են Վրաստանի, ԱՄՆ–ի, Լեհաստանի, Լատվիայի ու Լիտվայի ԶՈւ ներկայացուցիչները։ Զորավարժությունների ընթացքում զինծառայողները ծանոթացել են հանքարդյունաբերական տեխնիկայի տեխնիկական տվյալներին և շահագործմանը, խորացրել են կոլեկտիվ գոյատևման և տարհանման կազմակերպման հմտությունները, կատարել գետանցման, արգելապատնեշի հաղթահարման ու ժայռից իջնելու վարժություններ։

Վերջին անգամ հայկական կողմը Սաչխերեի դպրոցի դասընթացներին մասնակցել էր 2018 թվականի հունվարին, երբ ՀՀ ԶՈւ ներկայացուցիչների հետ դասընթացում ներգրավված էին նաև Ադրբեջանի, Լիտվայի, Լեհաստանի զինծառայողները։ Հայաստանի և Վրաստանի միջև ռազմական ոլորտում երկկողմ համագործակցության մասին համաձայնագիր է գործում, որն ամեն տարի թարմացվում է։ Միջպետական համագործակցության հիմնական ուղղությունը ռազմավարական պլանավորման, ռազմական կրթության, բժշկության և ռազմական ոստիկանության ոլորտներում փորձի փոխանակումն է։

Ռազմաքաղաքական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի կարծիքով՝ արևմտյան ռազմական մտքի, ռազմական դպրոցի հետ շփումը ներկայիս պայմաններում միշտ դրական է ցանկացած երկրի համար․ «Որովհետև դա առաջադեմ միտքն է,ժամանակակից տեխնոլոգիաներն ու տեխնիկան։Ես դրական եմ համարում այդ հանգամանքը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը համարում է, որ վերջին տարիների ընդմիջումը գուցե քաղաքական պատճառներ ուներ․ «Համենայնդեպս վատ բան չկա, մեր տղաները թող շփվեն արևմտյան ռազմական մտքի հետ ու զարգանան։ Դրանից միայն օգուտ կարող է լինել»։

Մհեր Հակոբյանը նաև նշում է, որ բնականաբար Ռուսաստանը խանդով կվերաբերի այս հանգամանքին, մանավանդ հիմա․ «Եթե կարող ենք ՝ պետք է անենք։ Կրկնում եմ՝ եթե ունենք հնարավորություն, ապա պետք է օգտագործենք, որպեսզի մեր զինվորականները արևտմյան ռազմական մտքի հետ շփվեն։ Դա միանշանակ դրական բան է»,-եզրափակեց նա։

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գտնում է, որ ողջունելի է ցանկացած շփում ու հաղորդակցություն ՆԱՏՕ-ի հետ, որը թույլ կտա Հայաստանի Զինված ուժերի համակարգը ներառել, դիտարկել, հարկ եղած դեպքում ադապտացնել ՆԱՏՕ-ի փորձը անվտանգության և անմիջականորեն նաև  պաշտպանության ոլորտում․ «Առավել ևս այսօր, երբ Հայաստանի համար կա կարևորագույն խնդիր՝ տարբերակված քաղաքականություն վարել ռեգիոնալ անվտանգության և ընդհանրապես դիվանագիտության քաղաքական տնտեսության ու այլ հարցերում։ Այս տեսանկյունից իհարկե ողջունելի է այդպիսի քաղաքականության ցանկացած դրսևորում։ Պետք է պարզապես անել առավելագույնը, որպեսզի այդ դրսևորումները, բացի զուտ այդպիսին լինելուց,  նաև շատ առարկայական արդյունք ունենան հենց Հայաստանում տարբեր համակարգերի որակական փոփոխության և արդիականացման համար, տվյալ պարագայում բնականաբար նաև հայկական Զինված ուժերում։ Հատկապես  մենք գիտենք, որ հայտարարվել է  բանակի ռեֆորմացիայի քաղաքականություն և շատ կարևոր է, որ այդ  քաղաքականությունն առավելագույնս իրականացվի ու մենք փորձենք ընդգրկել եվրաատլանտյան բևեռի փորձը, որը այսօրվա պաշտպանական համակարգերի պայմաններում անվիճելի առաջատարն է», -«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ինչո՞վ էր պայմանավորված Հայաստանի կողմից 4 տարվա դադարը, հարցին պատասխան, Բադալյանն ասաց․ «Քանի որ դինամիկային չեմ հետևել, կդժվարանամ կոնկրետ գնահատաել, թե  որ դեպքում դադարն ինչով է պայմանավորված եղել, բայց նաև այստեղ բնականաբար որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստան-ՆԱՏՕ գործակցության ինտենսիվացման կամ խորացման գլխավոր խնդիրը բնականաբար  Ռուսաստանն է , Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերության հայտնի իրողությունները։ Ըստ ամենայնի՝ եթե  Հայաստանը որևէ պարագայում ձեռնպահ է մնացել մասնակցությունից, այստեղ բնականաբար առանցքային գործոնը կապված է  եղել Ռուսաստանի հետ։Պետք է նաև նկատի ունենանք, որ Ռուսաստանի մեծ ազդեցությունն ու դերակատարումը մեզ պարզապես ստիպում են հաշվի նստել նաև Ռուսաստանի մոտեցումների հետ և այդպիսի որոշումներ կայացնելիս, բնական է, որ Հայաստանը պետք է հաշվի առնի Ռուսաստանի վերաբերմունքը և փորձի անել քայլեր այդ վերաբերմունքից եկող ռիսկերը չեզեքացնելու կամ նվազեցնելու համար։ Այսինքն գլխավոր խնդիրն այստեղ հետևյալն է․ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները պետք է զարգացնել դիվանագիտական ու քաղաքական այնպիսի հմտությամբ, որ դրանք չբերեն Հայաստան-Ռուսաստան հարաբերության տիրույթում ավելորդ ռիսկերի և ռուսական ավելորդ ագրեսիվ  արձագանքների»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում