ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն Աֆրիկյան միության (ԱՄ) նախագահ, Սենեգալի նախագահ Մակի Սալլի հետ քննարկել Է ուկրաինական հակամարտության ազդեցությունն Աֆրիկայում պարենային անվտանգության ոլորտի իրադրության վրա: Հունիսի 28-ին այդ մասին հաղորդել Է Սպիտակ տունը: Միացյալ Նահանգների վարչակազմի տվյալներով՝ Բայդենը Սալլի հետ հանդիպել Է Գերմանիայում Յոթի խմբի գագաթնաժողովի հարթակներում:
Կողմերը նաեւ քննարկել են այդ ուղղությամբ «Մեծ յոթնյակի» հետագա ջանքերը: Ղեկավարների հանդիպմանն առանձին թեմա Է դարձել G7-ի նախագծի շրջանակներում նոր ձեռնարկության ստեղծումը Սենեգալում, որը տարեկան կարտադրի կորոնավիրուսի դեմ «միլիոնավոր դեղաչափերի պատվաստանյութեր», ինչպես նաեւ պատրաստուկներ այլ հիվանդությունների դեմ պայքարի համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: