Tuesday, 23 04 2024
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը

Երևանի քաղաքապետն այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն

Պաշտոնական այցով Մարսելում գտնվող Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել է Մարսելի տրանսպորտի կառավարման կենտրոն, տեղում ծանոթացել դրա աշխատանքներին:

Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ կենտրոնի տնօրենը նշել է, որ շուրջօրյա ժամանակացույցով աշխատող կառույցն ամբողջությամբ համակարգում և վերահսկում է 35 շարժակազմով աշխատող մետրոյի, շուրջ 650 ավտոբուսի ու 30 տրոլեյբուսի բնականոն աշխատանքը: Խոսելով տրանսպորտային համակարգի Երևանում նախաձեռնված բարեփոխումների ծրագրերի մասին՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն առանձնակի կարևորել է գործընկեր քաղաքների առաջատար ու հաջողված փորձի կիրառումը Երևանում:

Այնուհետև Երևանի քաղաքապետի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է հայ գործարարների հետ, ովքեր հայ-ֆրանսիական արդյունաբերական պալատի անդամ են: Հրաչյա Սարգսյանը հանդիպման մասնակիցներին է ներկայացրել Երևանի զարգացման հեռանկարները, առկա խնդիրների լուծման գործում քաղաքային իշխանության որդեգրած քաղաքականությունը, ինչպես նաև ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերն ու նախագծերը: Քաղաքային տնտեսության զարգացման առումով կարևորելով գործարար շրջանակների ներգրավվածությունը՝ քաղաքապետ Սարգսյանը նշել է, որ Երևանը բաց և պատրաստակամ է՝ քննարկելու ցանկացած առաջարկ և ըստ ամենայնի օժանդակելու դրանք կյանքի կոչելուն:

Ֆրանսիացի հայազգի գործարարները ներդրումային ծրագրեր իրականացնելու պատրաստակամություն են հայտնել և նշել, որ իրենց համար անչափ կարևոր է մասնակցել Երևանի զարգացմանը միտված նախաձեռնություններին:

Երկու բարեկամ քաղաքներ Երևանի և Մարսելի միջև հաստատված շուրջ 30-ամյա գործակցությունը նոր թափ կստանա՝ ընդգրկելով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտները։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն իր հերթին ընդգծել է, որ այս այցը լավ հնարավորություն է՝ նախանշելու գերակա ուղղությունները։

Կողմերը կարևորել են մասնագետների փոխանակումը` ընդգծելով, որ համանման խնդիրներ ունեցող քաղաքները պետք է համատեղեն ուժերը` արդյունքներ գրանցելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում