Tuesday, 19 03 2024
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման
Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
ԵՄ արտգործնախարարները վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանին. Ստանո
ՊԵԿ-ը փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
4 պատճառ, թե ինչու չարձագանքել Պուտինի վերընտրությանը
Սպասվում են ինտենսիվ տեղումներ
Եթե նախկինում հնարավոր էր ընտրություն կատարել, այսօր չկա այլընտրանք, քան Եվրոպան
Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ. «Ժողովուրդ»
Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավորի. «Հրապարակ»
Ռուսները նախազգուշացնում են՝ գենոցիդ ենք անելու
Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում. «Հրապարակ»
«Ներքին գործերի նախարարությունը 89 հատ թանկարժեք ժամացույց է գնել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների և օրագրերի համար․ ԱԺ անհիմն գնումները 2024-ի առաջին եռամսյակում. «Ժողովուրդ»
ՀՀ իշխանություններն իրականում չեն պատրաստվում խզել ՌԴ-ի հետ որեւէ միջպետական պայմանագիր. «Հրապարակ»
Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի մարզպետին. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանն ապահովագրում է իրեն Ա և Բ պլանների համա՞ր
Հանրապետության նախագահն ընդունել է ֆրանսիացի մտավորականների
Պուտինը ՌԴ նախագահի թեկնածուներին առաջարկել է համատեղ աշխատել
Եթովպիայում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին
Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարությունների միջև անցկացվել են առաջին քաղաքական խորհրդակցությունները
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «…և նորից Գարուն» ներկայացմանը
00:07
Բայդենը Նեթանյահուին հայտնել է Իսրայելի ռազմական ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների մասին
Էրդողանը շնորհավորել է Պուտինին
00:03
ԱՄՆ-ն չի շնորհավորի Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին
Արա Աբրահամյանի ներկայացուցիչը 20-ամյա երիտասարդի է ծեծի ենթարկել

Առանց ՌԴ-ի ԼՂ կարգավիճակի կարգավորումը «երազախաբություն» է, Մոսկվան այդ մասին չի խոսում, որովհետև իրեն ձեռնտու չէ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ, քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն թվիթերում գրառում է արել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը։ Եթե հարցը դիտարկենք արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների տիրութույ, այդուհարդեձ սրանից տուժում է Արցախի կարգավիճակի հարցը քննարկելու հնարավորությունը։ Հնարավոր կլինի՞ դա անել առանց ռուսական կողմի։ Ինչու՞ այդ դեպքում Մոսկվան առանձին նախաձեռնությամբ հանդես չի գալիս։

-Նախ ես չեմ կարևորում Պետդեպի ինչ-որ բաժնի թվիթերյան գրառմանը։ Այլ մոտեցում կունենայի, եթե նույնաբովանդակ հայտարարություն աներ պետական քարտուղար Բլինքենը։ Երկրորդ, ակնհայտ է, որ գործ ունենք դիվանագիտական հակադարձման հետ։ Պետդեպն այդ մակարդակով փորձել է հակակշռել Բաքվում Լավրովի էպատաժային հայտարարությունները։ Եվ դեռ պետք է խորանալ՝ ամերիկյան ուղերձի հասցեատերը մե՞նք ենք, թե՞՝ Իլհամ Ալիևը։ Ինչ վերաբերում է առանց Ռուսաստանի ԼՂ կարգավորմանը, ապա դա «երազախաբություն» է։ Ինչու՞ Ռուսաստանը ԼՂ կարգավիճակի մասին չի խոսում։ Այս պահին դա իրեն ձեռնտու չէ, բայց ընդհանուր մոտեցումը որոշակիորեն «կոդավորված է» նոյեմբերի 9-ի փաստաթղթում։ Ռուսաստանը, ի դեպ՝ նաև Ադրբեջանը դրանով ճանաչում են Լեռնային Ղարաբաղը։ Որպես վարչա-տարածքային և էթնո-քաղաքակրթական առանձին միավոր։ Մնացածը բանակցությունների առարկա է։ Եթե, իհարկե, Հայաստանը և Արցախը գործեն սառնասրտորեն, սթափ և համակարգված օրակարգով։

Երբ վարչապետ Փաշինյանն իր ասուլիսում արձանագրում է, որ Մինսկի խումբը գոյություն ունի, ի՞նչ հիմքեր կան մտածելու, որ այդ խումբը դեռ կկարողանա վերականգնվել ու աշխատել։ Արդյոք չկա վտանգ, որ առկա տարաձայնությունների պատճառով կտուժեն մեր շահերը։

-Փաշինյանն արձանագրել է փաստը՝ Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման արդյունքում ստորագրված հայտարարությունը ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և ԼՂ կարգավորման միջնորդության նրա միջազգային մանդատը։ Այս փուլում ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների միասնական ներգրավվածությունը հնարավոր չէ, վաղը կարող է նույնիսկ պահանջված լինել հենց իրենց՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից։ Կամ Մինսկի խումբը գուցե նոր համանախագահներ ունենա։ Ոչինչ բացառված չէ։

Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի և Ադրբեջանի նախագահի խորհրդականի մակարդակով հանդիպմանը, որը, ինչպես վարչապետի առցանց ասուլիսից պարզ դարձավ, պետք է անցկացվեր հունիսի 26-ին՝ Բրյուսելում։ Ձեր կարծիքով՝ Բաքվի այս քայլն ի՞նչ նպատակ ունի, արդյոք խնդիրը պայմանավորված է «Զանգեզուրի միջանցքի» հարցով Հայաստանի մերժումների հետ։

-Բաքվում Լավրովի հայտարարություններից հետո, իհարկե, Ալիևը Հիքմեթ Հաջիևին Բրյուսել գործուղելու անհրաժեշտություն չպետք է տեսներ։ Դրանում արտառոց ոչինչ չեմ տեսնում։

Նոր երթուղու շահագործումից հետո ԼՂԻՄ սահմանից դուրս գտնվող տարածքները անցնելու են Ադրբեջանին։ Փաշինյանի պարզաբանմամբ, հենց այս սկզբունքով է որոշվելու Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շահագործման դեպքում Բերձոր, Աղավնո, և Սուս գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու հարցը։Սա ի՞նչ վտանգներ է պարունակում, արդյոք պետք չեն արձագանքեր այս հարցով նաև Ստեփանակերտից։

-Բոլորը խոսում են Բերձորը, Աղավնոն և Սուսը «հանձնելուց»։ Մինչդեռ դա պարզ էր նոյեմբերի 9-ի փաստաթղթի հրապարակման պահից։ Փաշինյանը շեշտեց, որ նոր երթուղու շուրջ կա նախնական ընդհանուր փոխըմբռնում, և այն կգործի, երբ ռուս խաղաղապահները կվերատեղաբաշխվեն այնտեղ։ Դա ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության և ուղղակի վերահսկողության տարածք է։

Ինչ վերաբերում է Ստեփանակերտի արձագանքին, ապա արձագանք չեղավ  նույնիսկ Լավրովի հայտարարություններին, ուստի նոր երթուղու մասով պարզաբանումների ակնկալիքներ գոնե ես չունեմ։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում