Առաջիկայում տեղի կունենա Թուրքիայի, Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ եռակողմ համագործակցության ֆորմատի շրջանակներում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
Նա նշել է, որ սպասվող հանդիպման ընթացքում քննարկվելու են թուրք-իրանական հարաբերությունների բնապահպանական ոլորտին առնչվող հարցերը։ Չավուշօղլուն բարձր է գնահատել Թուրքիայի և Իրանի հարաբերությունները, դրանք համարել պատմական և ասել, որ Անկարան մտադիր է ընդլայնել ու խորացնել այդ հարաբերությունները, ընդ որում այնպես, որ դա ձեռնտու լինի թե Թեհրանին և թե բնականաբար Անկարային։