Հեռախոսազրույց է տեղի ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այդ մասին հայտնել է Ստոլտենբերգը՝ թվիթերյան իր միկրոբլոգում։
«Ես նախագահ Զելենսկու հետ խոսել եմ Ռուսաստանի նվաճողական պատերազմի մասին։ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում մենք, այժմ և դեռ երկար ժամանակ, կուժեղացնենք մեր աջակցությունը մեր մտերիմ գործընկերոջը՝ Ուկրաինային: ՆԱՏՕ-ի դաշնակիցները ձեզ հետ են»,- գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։