Thursday, 25 04 2024
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել

600 միլիարդ դոլար. ինչ եղավ Հայաստանի 2,6 միլիարդը

Մեծ Յոթնյակի երկրների առաջնորդները Գերմանիայում հավաքի ժամանակ ազդարարել են առաջիկա հինգ տարում մոտ 600 միլիարդ դոլարի ենթակառուցվածքային ներդրումային նախագծի մասին, որը կոչվում է «Գլոբալ ենթակառուցվածքային և ներդրումային գործակցություն»: Այդ ծրագրով Արևմուտքը մտադիր է հակազդել Չինաստանի՝ «Մեկ գոտի-Մեկ ճանապարհ» լայն ենթակառուցվածքային ծրագրին, որ Պեկին ազդարարել և փորձում է իրականացնել արդեն մի քանի տարի: Մեծ Յոթնյակի նախագծի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ խոսքը բարեգործական կամ աջակցության ծրագրի մասին չէ, այլ ներդրումների: «Սա ներդրումային ծրագիր է, որը օգուտներ կբերի բոլորին և երկրներին կբացահայտի ժողովրդավարական երկրների հետ գործընկերության շոշափելի օգուտները», հայտարարել է Բայդենը, ինչպես հայտնում է Ալ Ջազիրա ընկերությունը: Մեծ Յոթնյակի նախագիծը անշուշտ բավականին հետաքրքիր է և նոր երանգ է մտցնելու աշխարհակարգային այն բարդ և կոշտ պայքարի մեջ, որ ընթանում է վերջին մի քանի ամիսներին՝ ուկրաինական պատերազմի կենտրոնով: Սա մի կողմից անկասկած լրացուցիչ սրացում է հաղորդելու այդ մեծ պայքարին, մյուս կողմից իր տնտեսական բնույթով նաև կարող է լինել լրացուցիչ հնարավորություն, մասնավորապես նաև Հայաստանի համար, որը քաղաքական առումով շեշտադրում է իր համար ժողովրդավարության կարևորությունը որպես գործոն: Իհարկե այստեղ էական է, թե որքանով է այդ գործոնը իրապես սկզբունքային Արևմուտքի համար, այլ ոչ լոկ աշխարհաքաղաքական գործիքակազմի տարր, որը օգտագործվում է ըստ անհրաժեշտության, ըստ շահերի և հետաքրքրությունների շատ ավելի լայն և ունիվերսալ համակարգի:

 

Այդուհանդերձ, անկասկած է, որ Երևանն այդ առումով պետք է փորձի աշխատել Վաշինգտոնի ուղղությամբ և առնվազն շոշափելի նոր մտադրությունների հետ կապված հնարավորությունները: Հասկանալի է, որ 600 միլիարդի առյուծի բաժինը թերևս բաժին է ընկնելու ԱՄՆ «ներարկմանը»: Այդ իմաստով, ի դեպ, Հայաստանը ԱՄՆ նախագահ Բայդենի նախաձեռնած ժողովրդավարական երկրների միջազգային մեծ համաժողովի հրավիրյալների շարքում էր, որին մասնակցեց վարչապետի մակարդակով: Առցանց այդ վեհաժողովին պայմանավորվածություն ձեռք բերվեց մեկ տարի անց անցկացնել երկրորդը՝ արդեն վիզուալ, դարձյալ ԱՄՆ-ում, որտեղ արդեն նախատեսվում են կոնկրետ քննարկումներ: Կարո՞ղ է Հայաստանը հետաքրքրություն ներկայացնել ենթակառուցվածքային այդ խոշոր ծրագրերում, սա կախված է մի շարք կարևորագույն ռազմա-քաղաքական գործոններից, որոնց շարքում իհարկե առանցքային է Կովկասի հակամարտությունների կարգավորվածության կամ կայուն կառավարելիության հանգամանքը, սակայն առանցքայինը անշուշտ՝ Իրանի հարցը, Իրանի միջուկային ծրագրի և ընդհանրապես իրանյան պետական քաղաքականության ու դիրքավորման «ուղեծիր»-վեկտորի հանգամանքին: Այդ առումով, 600 միլիարդ դոլարի նախագծային մտադրությունը մեղմ ասած Հայաստանում հեռուն տանող պլանների և ոգևորության առիթ չէ, այլ պարզապես ուշադրության և աշխատանքի՝ այսպես ասած ձեռքը զարկերակի վրա պահելու և աշխատանքի հնարավորությունը բաց չթողնելու համար, քանի որ այդ ծրագրի հեռանկարը կախված է իհարկե բազմաթիվ այլ գործոններից, որոնք առնչվում են ոչ միայն Կովկասին կամ Իրանին: Ի վերջո, դեռ օդից կախված է մնում շատ ավելի համեստ՝ Եվրամիության Արևելյան գործընկերության հայտնի ֆինանսական մտադրությունը կամ նախագիծը, որով ծրագրվում էր այդ թվում մասնավորապես Հայաստանին հինգ տարվա ընթացքում հատկացնել 2,6 միլիարդ եվրո՝ դրամաշնորհի և վարկի տեսքով: Ի՞նչ վիճակում է Եվրոպայի այդ նախագիծը հիմա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում