ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահը չի ընդունել Լեռնային Ղարաբաղի ապագան քննարկելու հրավերը, այս մասին Twitter-ում հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոն։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահն այսօր զրուցել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան։ Ցավալի է, որ ռուսաստանցի համանախագահը չընդունեց հրավերը, մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի շարունակական աշխատանքին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
The U.S. OSCE Minsk Group Co-Chair spoke with her counterparts today to discuss the future of Nagorno-Karabakh. It's unfortunate the Russian Co-Chair did not accept the invitation. We look forward to the Minsk Group’s continuing work.
— DoS Europe and Eurasia (@StateEUR) June 27, 2022