Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ինչու է Ջհանգիրյան-Վարդազարյան աղմկահարույց ձայնագրությունն ուղարկվել ՔԿ և ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտե

Ջհանգիրյան-Վարդազարյան աղմկահարույց ձայնագրությունից հետո Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Գագիկ Ջհանգիրյանը զարմանք հայտնեց, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ձայնագրության վերաբերյալ նյութեր պատրաստելու համար ոչ թե Հակակոռուպցիոն կոմիտե է ուղարկել նյութերը, այլ Քննչական կոմիտե.«Դատավորի վարքագծի հետ կապված ցանկացած քննություն այսօր ենթակա է Հակակոռուպցիոն կոմիտեի բացառիկ քննչական ենթակայությանը։ Ես չգիտեմ՝ ինչ հիմնավորումներով է ուղարկվել Քննչական կոմիտե, որովհետև այսօր Գլխավոր դատախազն այդպիսի լիազորություններ չունի։ Այդ հոդվածները բացառիկ Հակակոռուցիոն կոմիտեի քննության հոդվածներ են։ Եվ այստեղ մեկ այլ վտանգ կա, որ եթե այդ քննությունը շարունակում է այս ՔԿ-ն, դա ի վերջո ձախողված է լինելու, որովհետև դա լիազորություն չունեցող մարմնի կողմից քննություն է»,-ասել է Ջհանգիրյանը՝ պնդելով, որ ձայնագրությունն ամբողջական պետք է բերեն, որ այդ ձայնագրությունը նաև փորձաքննության ենթարկվի և որևէ կտրված մաս այդ ձայնագրությունից չլինի։

Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց.«Դա ո՞ր հոդվածն է, երբ երկու դատավոր օղի են խմում և հայհոյում, դա ո՞ր հոդվածն է, տղա ջան, հերիք չի դու ընկնես ոտքի տակ։ Ասացեք, որ զանգել եք ինձ և ես ասում եմ՝ դա ո՞ր հոդվածն է։ Իրեն թվում է, որ այս աշխարհում, բացի իրենից, բոլորը մեղավոր են։ Մենակ խելոք տղաներն են չէ՞ 20.000 դոլարով կես միլիոնանոց տուն սարքում»,-դիմելով Արթուր Դավթյանին՝ հարցադրում արեց Ալեքսանդր Սիրունյանը։

Հարցին՝ արդյոք Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է քններ այս գործը, Սիրունյանը նշեց.«Իսկ ինչ է եղել, երկու հարևանի տղաներ նստած խոսում են, մեկը մյուսին ինչ-որ բան է համոզում, որը կարող է տհաճ է, բայց…»։

Փաստաբան Գևորգ Դավթյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ եթե խնդիրն առնչվում է կոռուպցիային, հակակոռուպցիոն մարմինը պետք է քններ և ոչ թե ուղարկեր այն Քննչական կոմիտե։ Կարող եմ ասել, որ օրենքներն այդ առումով այնքան էլ հստակ չեն, այսինքն՝ այսպես չէ, որ միանշանակ ասել, որ եթե ուղարկվեց Քննչական կոմիտե, արդյոք ՔԿ ուղարկելու պրոցեսն ակնհայտ խախտո՞ւմ է, թե ոչ։ Հստակ գնահատական տալ չենք կարող։

«Ես կարծում եմ, որ սա պետք է ավելի շատ քններ Հակակոռուպցիոն կոմիտեն, նկատի ունեմ այն բովանդակությունը, որը հանրությանը ներկայացվել է, դա ենթադրվում է, որ պետք է գնա հակակոռուպցիոն կոմիտե»,-ասաց փաստաբանը։

Դավթյանի խոսքով՝ մենք բավականին լուրջ խնդիրներ ունենք, դատական համակարգում շատ խնդիրներ կան, և պետք է վեթինգ իրականացվի և այս սկզբունքը պետք է նաև քննչական համակարգում իրականացվի։

«Տեսեք, նախաքննական գործը գալիս է դատարան, կալանավորման գործ կա, կամ խափանման միջոց, կամ մինչդատական վարույթ, եթե գործը ընթանում է և այն թույլ է հիմնավորված, դատարանը ինչպե՞ս պետք է դնի բավարարի, չէ՞ որ դատարանը քննում է այն գործը, որն իրեն մատուցում են, և հիմա երբ Քննչական կոմիտեն շատ դեպքերում ոչ այդքան պրոֆեսիոնալ է գործը պատրաստում, ուղարկում, դատարանը չի կարող նորմալ որոշում կայացնել։ Տեսեք, օրինակ, մեկին ասում են կալանավորեցին, մյուսին չկալանավորեցին, դժգոհություն է, կամ խտրականություն, և մեղքը շատ անգամ բարդում են դատական համակարգի վրա, բայց իրականում շատ դեպքերում, երբ ուսումնասիրում ես գործը, տեսնում ես, որ գործ չեն ուղարկել, այդպիսի գործը ինչպե՞ս կարող են դատարանում դրական արդյունք ստանա»,-հավելեց փաստաբանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում