Friday, 29 03 2024
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում

Փաշինյանը հայտնեց, թե երբ և ովքեր են ԼՂ կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ արել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 2016 թվականի ընթացքում իրենց ներկայացրած երեք առաջարկներով Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու կոչ են արել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Լրագրողը հիշեցրեց, որ ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը, լրագրողի հարցին ի պատասխան, ակնկալել է պատասխանը ստանալ ՀՀ վարչապետից, թե Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելն ի՞նչ է նշանակում և ո՞ր միջազգային գործընկերներն են այդ մասին խոսում և դրան կողմ: Վարչապետն արձագանքեց. «Ավելին ասեմ՝ նշաձողի իջեցման մասին միջազգային գործընկերները նոր չէ, որ խոսել են: Ես մի քանի անգամ և դրվագներով ներկայացրել եմ համանախագահող երկրների ներկայացրած առաջարկները:

2016 թվականին համանախագահների ներկայացրած առաջարկները՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման մասին ոչ այլ ինչ են, քան նշաձող իջեցնելու կոչ:

Դրանով հենց նշաձողի իջեցման տրամաբանությունն է դրված: Եվ, եթե պետք է հարցնեն, թե ովքե՞ր են, որ այդ կոչը արել են, շատ ուղիղ կարող եմ պատասխանել՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները 2016 թվականի ընթացքում իրենց ներկայացրած երեք առաջարկներով»։

Անդրադառնալով հարցին, թե այդ նշաձողը հիմա որտե՞ղ է՝ վարչապետը հիշեցրեց ԱԺ-ում իր ելույթը, որի իմաստն էր ի ցույց դնել, որ 1998 թվականից հետո բանակցային բոլոր փաթեթներում, ըստ էության, հայկական կողմը ԼՂ-ն ընդունել է որպես Ադրբեջանի մաս կամ չի առաջնորդվել իր իսկ առաջադրած սկզբունքով, որ ԼՂ-ն չի լինելու Ադրբեջանի կազմում: Ըստ նրա՝ իր այդ ելույթից հետո չի հանդիպել որևէ բովանդակային հակադարձման, որ դրանում հիշատակված փաստերը որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը:

«Սա է իրողությունը, այլ բան է, որ նախկինում և մեր իշխանությունը, և մեզ նախորդած իշխանությունը դրա մասին չենք խոսել: Չնայած մյուս կողմից էլ անուղղակի խոսք եղել է դրա մասին: Եվ ես այդ անուղղակի խոսքերի մասին էլ եմ խոսել: Կամ, երբ 1998 թվականին ԼՂ-ն բանակցային գործընթացից դուրս թողնվեց, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում: Երբ 1999 թվականին Հայաստանը ԵԱՀԿ ստամբուլյան գագաթնաժողովում ընդունեց Եվրոպայում անվտանգութան խարտիա, որը ոչ ուղիղ, բայց անդրադառնում էր անվտանգության ապահովման սկզբունքներին, դա ի՞նչ էր, եթե ոչ նշաձողի իջեցում»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև 1996-ի Լիսաբոնի գագաթնաժողովի մասին: «Հայաստանը, ճիշտ է, վետո դրեց, բայց ինչի՞ն վետո դրեց. վետո դրեց այն ձևակերպմանը, որ ԼՂ-ի հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Որից հետո, քանի որ ՀՀ-ն վետո դրեց որոշման վրա, այդ բովանդակությամբ նախագահողի կողմից հնչեց հայտարարություն, որն արտահայտում էր միջազգային հանրության դիրքորոշումը: Բա դա ի՞նչ էր»,-ասաց վարչապետը:

Նա ընդգծեց, որ այսօր իր թվարկած այդ բոլոր փաստաթղթերը կարելի է գտնել համացանցում: Վարչապետը շեշտեց նաև ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի մասին: «Ի՞նչ է եղել դրանց բովանդակությունը. այսօր հանրությունը տիրապետո՞ւմ է: Չգրված օրենք է եղել՝ ինչո՞ւ պետք է հիշեցնենք մեզ համար ոչ ձեռնտու, բայց միջազգային բարձրագույն անվտանգության ատյանի ընդունած բանաձևը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ միջազգային հանրությունը դրա մասին չէր կարող մոռանալ:

Փաշինյանը նաև ասաց. «Մեզ թվացել է, թե բոլոր այն երկրները, որոնք մեր կարծիքով մեր նկատմամբ համակրանք ունեն, կամ որոնց հետ մենք լավ հարաբերություններ ունենք, համարում են, թե Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, մինչդեռ այդպես չի եղել: Կան փաստաթղթեր, փաստեր, նույնիսկ հրապարակային հայտարություններ, որոնք դրա մասին ուղիղ խոսում են. այլ բան, որ մենք կրկին դա չնկատելու ենք տվել»:

Ավելի վաղ ՀՀ վարչապետը հայտարարել էր՝ միջազգային հանրությունը հայակական կողմին հորդորում է ԼՂ կարգավիճակի հարցում իջեցնել նշաձողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում