Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Մտահոգիչ է Ջհանգիրյանի մասնակցությամբ ձայնագրությունը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի և ԲԴԽ նախկին նախագահ (լիազորությունները դադարեցվել են) Ռուբեն Վարդազարյանի մասնակցությամբ ձայնագրության բովանդակությունը մտահոգիչ է համարում: ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք չի՞ կարծում, որ այդ ձայնագրության բովանդակությունը ստվերում է դատաիրավական բարեփոխումների գործընթացը, և համակարգում ներքին կարգով հարցեր լուծելու արատավոր պրակտիկան շարունակվում է՝ Փաշինյանը պատասխանեց, որ կարծում է:
Անդրադառնալով դիտարկմանը, որ Ջհանգիրյանը ՔՊ խմբակցության կողմից է ընտրվել ԲԽԴ անդամ՝ նա ընդգծեց. «Ռուբեն Վարդազարյանն էլ մեր իշխանության ժամանակ է դարձել ԲԴԽ նախագահ: Ձայնագրությամբ իր հետ կապված էլ խնդիրներ կան: Ես միշտ ասում եմ, որ մեր ամենամեծ խնդիրը դատական համակարգն է, այստեղ իրական հաջողություններ չունենք: Անկախ դատական համակարգը մեր իդելան է, մենք իրոք ուզում ենք, որ ՀՀ-ում անկախ դատական համակարգ լինի: Ընդ որում տեսնում ենք, որ Հայաստանում կան բազմաթիվ նվիրյալ ազնիվ, անկեղծ դատավորներ: Բայց դուք գիտե՞ք, որ դատական համակարգում խմբավորումներ, կլաններ, հովանավորություններ կան: Կամ նույն Ռուբեն Վարդազարյա՞նը չէր 2019 թվականին հարցազրույց տալիս, ասում՝ որ պահին վարչապետն ասի, որ ինքը հրաժարական տա, ինքը կտա, հետո կառավարության դեմ հայտարարություններ էր անում: Դատական համակարգի նկատմամբ վարչապետի քննադատություններից հետո ինչո՞ւ հրաժարական չէր տալիս»:
Նա ընդգծեց՝ երկրի բարձրագույն իշխանությունը արտահայտել է և շարունակում է արտահայտել իր մտահոգությունը դատական համակարգում տեղի ունեցող և առկա իրավիճակի նկատմամբ: «Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է  դադարենք անկախ դատական համակարգի բարեփոխումների գործընթացը»,-ասաց Փաշինյանը:
Վարչապետն ասաց՝ չկա այնպիսի երկիր, որտեղ մեկ գործողությամբ դատական համակարգում փոփոխություններ են եղել, այսօր ԵՄ անդամ երկրներ կան, որտեղ դատական համակարգի էպոպեան տասնամյակից ավելի տևում է: «Մենք հետևողական գնալու ենք այդ ճանապարհով: Ձայնագրությունն էլ կա, կարծում եմ՝ այն պատշաճ քննության կարժանանա»,-ասաց նա:
Թե արդյոք չի՞ կարծում, որ ձայնագրության բովանդակությունը մտահոգիչ է, նա կրկնեց՝ կարծում է:
2022թ. հունիսի 20-ին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի (այդ ժամանակ լիազորությունները կասեցված) կողմից հրապարակվել է ձայնագրություն, որում, ենթադրաբար, լսվում է ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի ձայնը, ով հորդորում է Վարդազարյանին հրաժարական տալ «հանգիստ կյանքի դիմաց»։ Ձայնագրությունը կատարվել է 2021 թվականի փետրվարի 20-ին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում