Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Բերձորի երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն սահմանեն նոր երթուղու նկատմամբ․Փաշինյան

Լաչինի միջանցքի անխափան աշխատանքի ապահովումը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է։ Ուղիղ եթերում, պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Միջանցքի անխափան ապահովումը ռուս խաղաղապահների պատասխանատվությունն է, և մենք բարձրագույն մակարդակով ստացել ենք հավաստիացումներ, որ այդպես էլ կլինի»,-ասաց նա։

Անդրադառնալով Բերձորը շրջանցող նոր ճանապարհի շինարարությանը, վարչապետը նշեց, որ երթուղու փոփոխություն տեղի ունենալու պարագայում, այն տարածքները, որոնք չեն գտնվում ԼՂ ինքնավար մարզի նախկին սահմանի մեջ, անցնելու են Ադրբեջանի վերահսկողության տակ։

«Բերձորի բնակչների խնդիրները կառավարության որոշումներով լուծում ենք։ Բնակիչները, բնականաբար, պիտի ապահովվեն բնակարանով։ Լաչինում այսօր մարդիկ ընտանիքներով չեն ապրում։ Ինչ վերաբերվում է Աղավնոյին, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրները Արցախի կառավարության միջոցներով միգուցե լուծվեն»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ նախատեսվում է, որ երեք տարվա ընթացքում պետք է տեղի ունենա կողմերի համաձայնությամբ Բերձորի միջանցքի երթուղու փոփոխություն։

«Մենք այս ընթացքում քննարկումների մեջ եղել ենք, և երթուղու փոփոխության հարցում քննարկումներ եղել են։ Նախնական համաձայնություններ ձեռք են բերվել, և այդ փոփոխության նպատակը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի համար ավելի հուսալի, ամուր կապ և ավելի որակյալ ճանապարհային կապ ապահովելն է, ու այդտեղ մեր հիմնական աշխատանքային քննարկումները ռուսաստանցի մեր գործընկերների հետ են, որովհետև միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,-ասաց նա՝ հավելելով, որ երթուղու փոփոխություն պետք է տեղի ունենա այն բանից հետո, երբ ռուս խաղաղապահները վերահսկողություն սահմանեն այդ նոր երթուղու նկատմամբ։

Վարչապետ Փաշինյանն ընդգծեց նաև, որ հարցը եռակողմ հայտարարության համաձայն պետք է լուծվի երեք տարվա ընթացքում։

«Հայաստանի տարածքում նույնպես ճանապարհաշինական աշխատանքներ պետք է իրականացվեն նման լուծման գնալու համար։ Այս փուլում մենք դեռևս նախագծման աշխատանքներ ենք սկսվել, և երբ որ ըմբռնում լինի, որ ավելի արագ և ավելի որակյալ ճանապարհ պետք է ունենանք ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, մենք այդ քայլին կգնանք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում