Friday, 29 03 2024
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

Ադրբեջանը հիմա ինքն է ձախողում կամ փակուղի տանում «խաղաղության պայմանագիրը»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն երեկ Բաքվում կրկին կոչ է արել բացել այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը»։ Այս մասին թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Ադրբեջանի և Ղազախստանի ԱԳ և տրանսպորտի նախարարների՝ Բաքվում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում։

«Մենք վճռականորեն աջակցում ենք Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Այն պետք է միմյանց կապի Ադրբեջանի արևմտյան շրջանները և Նախիջևանը։ Մենք ակնկալում ենք, որ դա տեղի կունենա հնարավորինս շուտ», – նշել է Թուրքիայի արտգործնախարարը։

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի կարծիքով՝ ակնհայտ է, որ նման հայտարարությունները չեն տանում դեպի խաղաղության գործընթաց, ընդհակառակը՝ իրավիճակը փակուղային է․ «Այն, ինչ մինչ օրս ներկայացվում էր և ինչը հրապարակվել է՝ հիմք է տալիս ենթադրել, որ միջանցքի մասին ի սկզբանե որևէ մտադրություն չի եղել՝ ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Ադրբեջանի, ո՛չ էլ բնականաբար Հայաստանի մոտ։ Եվ հիմա այս հղումն ընդամենը նշանակում է, որ Ադրբեջանը սառեցնում է բանակցությունները խաղաղ պայմանագրի շուրջ։ Այսօր Ադրբեջանն ինքը ձախողում է իր իսկ սկսած գործընթացը»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ սա կապված է նաև Լավրովի՝ Բաքու կատարած վերջին այցելության և այնտեղ տեղի ունեցած որոշ բանակցությունների հետ։ Հարցին, թե արդյոք տվել են որոշակի երաշխիքներ այս առումով, Ղուկասյանը պատասխանեց․ «Կարծում եմ՝ ոչ։ Ընդամենը նահանջի գործընթաց է սկսվում այդ խաղաղ պայմանագրի կնքման գործընթացի հետ կապված։Ադրբեջանն ի սկզբանե ակնկալում էր, որ այդպիսի պայմանագիրը չպետք է որևէ կապ ունենա Արցախի կարգավիճակի հետ, բայց Բրյուսելում Եվրամիության դիրքորոշումն այն էր, ինչ ունեն Ֆրանսիան ու ԱՄՆ-ն ՝ առ այն, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է անպայման ներառի Արցախում բնակիչների համար խաղաղ պայմաններ ստեղծելու, անվտանգության և մյուս հարցերը։ Սա է իմ կարծիքով այն փոփոխությունը, որ տեղի ունեցավ և ինչի մասին վկայում են այն վերջին հայտարարությունները, որ Ադրբեջանը հիմա ինքն է ձախողում կամ փակուղի տանում խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները»,-եզրափակեց նա։

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը համարում է, որ նմանաբովանդակ հայտարարությունները նոր չեն, դեռ պատերազմից հետո են սկսվել․ «Իհարկե փորձում են ամեն կերպ Հայաստանից ստանալ հնարավոր առավելագույնը։ Դա անում են թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան և թե՛ նաև մեր գործընկերները՝ սկսած Ռուսաստանից, վերջացրած արևմուտքով։ Հայաստանի գործն այստեղ սեփական շահերը ձևակերպելն ու այդ շահերը հետապնդելն է՝ ամեն կերպ դիմակայելը այդ մոտեցումներին։ Եվ այնպես չէ, որ այդ մոտեցումները հստակ ուլտիմատումային տեսք ունեն։ Դրանք ընդամենը ճնշման գործիքներ են, որոնք ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է չեզոքացնել»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Դիտարկմանը, թե հնարավո՞ր է Հայաստանի վրա պարտադրանքներ լինեն, Ղևոնդյանը պատասխանեց․ «Նայած պարտադրանք ասելով ինչ ենք հասկանում։

Պարտադրանքներ կարող են լինել, օրինակ, աշխարհաքաղաքական կողմնորոշումների մասով, բայց կոնկրետ դետալների առումով՝ ինչպես օրինակ «Զանգեզուրի միջանցքն» է, ես կարծում եմ՝ ավելի շատ կլինեն առաջարկներ և ճնշումներ, որոնք չի կարելի պարտադրանք համարել, որովհետև դրանց չեզոքացումը Հայաստանի համար չի կարելի համարել լուրջ կատակլիզմ։ Պարզապես անհրաժեշտ է դիվանագիտական ճկունություն հանդես բերել, շրջանցել նման մոտեցումները, կարողանալ դիմակայել և հարկ եղած դեպքում նույնիսկ վա-բանկ գնալ և լուրջ սպառնալիքներ տեղալ՝ թե՛ Թուրքիային և թե՛ մեր բոլոր գործընկերներին։ Այնպես չի լինում, որ բոլորի շահերը մեր դեմ լինեն, կան հարթություններ, երբ տարբեր պետություններ ունենում են շահեր և դրանք համըկնում են մեր շահերի հետ։ Պարզապես պետք է այդ շահերը գտնել ու կարողանալ այդ համընկնումն օգտագործելով դիմակայել այսպիսի ճնշումներին ու մատրահրավերներին»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում