Friday, 29 03 2024
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին

Հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան հայրենիք. Փաշինյան

Հայաստանի իշխանությունները հետևողական են լինելու, որ գերեվարված և դեռևս Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր անձինք վերադառնան հայրենիք։ Քանի դեռ Ադրբեջանում պահվող թեկուզ մեկ գերեվարված անձ չի վերադարձել, ՀՀ վարչապետը իշխանության ջանքերն արդյունավետ չի համարում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Անդրադառնալով գերիներից մեկի քրոջ հարցին՝ նոյեմբերի 9-ից հետո Խծաբերդ, Հին թաղեր գյուղերից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին՝ վարչապետն ասաց, որ Խծաբերդից գերեվարված անձանց հարազատներն իր հետ անձնական տասնյակ հանդիպումների ժամանակ հարց են բարձրացրել, թե ինչո՞ւ են զինվորները հայտնվել այնտեղ, եթե այդ տարածքները հանձնված էին: «Ես բազմիցս պարզաբանել եմ, որ այդ տարածքները հանձնված չեն եղել: Եվ այդ տարածքները դե յուրե պետք է լինեին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի և նրանց վերահսկողության ներքո: Եվ եռակողմ հայտարարության հիման վրա՝ Զինված ուժերը մնացել են այն դիրքերում, որոնցում պետք է լինեին:

Խնդիրն այն է, որ այդ տարածքը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին էր»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետն ասաց նաև, որ այն ժամանակ ռուս խաղաղապահների հրամանատարի, ընդհուպ ՌԴ նախագահի հետ է այդ թեման մի քանի անգամ քննարկել: Գերեվարման հանգամանքների հետ կապված կա հարուցված քրեական գործ։

«Ուզում եմ արձանագրել, որ Ադրբեջանի՝ գերիներին չվերադարձնելու քաղաքականությունը նպատակ ունի վարկաբեկել ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ռուս խաղաղապահների գործունեությունը: Այսօր հաստատված գերեվարված անձանց 90 և ավել տոկոսը գերեվարվել են ռուս խաղաղապահների տեղակայումից հետո և նրանց պատասխանատվության գոտում»,-ասաց վարչապետը:

Նա հայտնեց, որ այդ հարցը բազմիցս է բարձրացրել ռուսաստանցի գործընկերների հետ քննարկումներում, դա սկզբունքային հարց է, առաջին հերթին Հայաստանը, նաև ՌԴ-ն և ողջ միջազգային հանրությունը պետք է լրացուցիչ ջանքեր գործադրեն, որ որպեսզի գերեվարված անձանց վերադարձն ապահովվի:
Անդրադառնալով գերիների վերադարձի ուղղությամբ ձեռնարկվող քայլերին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ միջազգային հարթակներում և բոլոր աշխատանքային քննարկումներում շարունակում են այդ հարցը բարձրացնել և պետք է շարունակեն այդ ուղղությամբ աշխատանքները: Նա հիշեցրեց, որ այդ հարցով նաև հայկական կողմը դատական գործընթացներում է միջազգային ատյաններում: «Եվ մենք հետևողական ենք լինելու, որ մեր բոլոր գերեվարված եղբայրները վերադառնան Հայաստանի Հանրապետություն»,-շեշտեց վարչապետը:

Փաշինյանը նշեց՝ Ադրբեջանը փորձում է հումանիտար հարցերը քաղաքականացնել և քաղաքական շահարկման առարկա դարձնել: Սա հակահումանիստական քայլ է, որը հակասում է նաև նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը և ընդհանրապես հումանիտար քաղաքակիրթ տրամաբանությանը:

Անդրադառնալով գերեվարված քաղաքացիների թվին՝ նա ասաց, որ տարբերակում են երկու խումբ. առաջին խմբում ընդգրկված են այն անձանց անունները, որոնց վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունը և միջազգային կազմակերպությունները հաստատում են, այդպիսի անձանց թիվը 38 է, և կա երկրորդ ցուցակ: «Եթե որևէ վկայություն, որևէ տեղեկություն եղել է, որ նրանք գտնվում են գերության մեջ, այդ անձանց անուններն ընդգրկել ենք ցուցակում, որ հետագայում հաստատման ուղղությամբ միջոցներ ձեռնարկենք: Բայց այս պահի դրությամբ հաստատում չենք ստացել մյուս ցուցակի վերաբերյալ, որ նրանցից որևէ մեկը գտնվում է գերության մեջ»,-ասաց Փաշինյանը:

Եվ միջազգային ատյանի մի շարք դատական գործեր հենց այդ անձանց են առնչվում: Միջազգային իրավական տերմիանաբանությամբ այդ անձանց անվանում են բռնի անհետացածներ:

Վարչապետը վստահեցրեց, որ իշխանություններն անընդհատ խոսում են գերիների մասին, աշխատանքային ու նույնիսկ հրապարակային շատ քննարկումներում այդ հարցը բարձրացնում են և փորձում հնարավորինս արդյունավետ դարձնել իրագործվող ջանքերը: «Քանի դեռ ունենք Ադրբեջանում պահվող գերի՝ թեկուզ մեկ հոգի, մեր ջանքերը չեն կարող արդյունավետ համարվել: Եվ ես մեր աշխատանքային քննարկումներում տասնյակ անգամ ներողություն եմ խնդրել գերեվարվածների հարազատներից, որ մենք չենք կարողացել մինչև այդ պահը այդ խնդիրն ամբողջությամբ լուծել՝ բայց նաև հասկանալով, որ դա իրենց ամենևին չի մխիթարում: Եթե նույնիսկ մեկ գերեվարված անձ դեռևս չի վերադարձվել, դա նշանակում է, որ մենք չենք կարողացել պատշաճ ձևով այդ հարցը հասցեագրել ու լուծել, ինչը չի նշանակում, որ մենք պետք է հուսահատվենք և դադարեցնենք այդ ուղղությամբ մեր աշխատանքը»,-ասաց Փաշինյանը:

Նա ճիշտ չհամարեց գերիների կոնկրետ վերադարձի ժամկետներ նշել, քանի որ միշտ ինչ-որ բան կարող է նախատեսվածի, պայմանավորվածի պես չընթանալ, ինչը թե հարազատների, թե իշխանության համար ծանր է: Այդպիսի դեպք եղել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում