Friday, 12 08 2022
Սպառողական զամբյուղի արժեքը գերազանցում է նվազագույն աշխատավարձի չափը. «Ժողովուրդ»
Միջանցքն ավելի անհրաժեշտ է Էրդողանին, քան Ալիևին․ մեզ այդ հարցում Իրանն է աջակցում, և ոչ Ռուսաստանն ու արևմուտքը
Զինծառայողների համար նախատեսված ակումբում խաղում են նաև տարիքով ավագները. «Ժողովուրդ»
Բանակում «կրիմինալ» մթնոլորտ է․ խաղաղ պայմաններում զինվորների մահերի թիվը կտրուկ աճել է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և մարզերում
Աննախադեպ իրավիճակ Աղավնոյում. չորս ու կես տարբերակ
N զորամիավորումում ամփոփել են առաջին կիսամյակում անձնակազմի բարոյահոգեբանական ապահովման աշխատանքները
00:50
Հնդկաստանում գետի վրա նավ է շրջվել, 20 մարդ մահացել է
N զորամասում ծառայությունն ավարտածները զորացրման հանդիսավոր միջոցառմամբ են հրաժեշտ տվել ծառայակիցներին
Ոստիկանները Դվին գյուղի տներից մեկում թմրամիջոց, հրացան ու զինամթերք են հայտնաբերել
00:25
Գերմանիայում 34 մարդ տուժել է՝ կառուսել գնացքների բախման հետևանքով
ՌԴ ԱԳՆ. Ռուս խաղաղապահներին ուղղված քննադատություններն արդարացված չեն
Ղուկասավանում, Խոյում և Մեղրաշատում շչակ է գործարկվելու
Ողբերգական դեպք՝ Երևանում. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը երեխա է մահացել
Աղավնոյի բնակիչները չեն պատրաստվում լքել գյուղը
Ջերմաչափի ներմուծումն արգելվում է. ինչ է առաջարկում նախարարությունը
23:30
ՄԱԿ-ում անհանգստացած են Զապորժիեի ԱԷԿ-ի շուրջ ռազմական գործողություններով
Կարդիականացվի ևս 5 բուժհաստատություն. ՀՀ ԱՆ
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Ռուբինյանց փողոցի 62-ամյա բնակիչը տանը կանեփ է աճեցրել․ հայտնաբերվել է 58 բույս և 4 փաթեթ մարիխուանա
22:30
Թուրքիան պետք է իմանա, որ կրակի հետ է խաղում. ՀՀ-ում Իրանի նախկին դեսպան
Սյունիքը հատելու վտանգը դեռ առկա է. Թեհրանը հետևում է իրադրությանը Արցախում
Հայտնի է` որտեղ են հանցագործները պահել Քոքոբելյանի առևանգված հորը. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Վախենալուն հետո կլինի, եթե քայլեր չձեռնարկվեն
Ջրափրկարարները քաղաքացիներին մոտեցրել են ափին
Պաշտոնից ազատում ՝ ՀՀ քննչական կոմիտեում
21:30
Միացյալ Նահանգները կողմ է Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելուն
ՔՊ-ն պրիմիտիվ մոտեցում է ցուցաբերել, մտահոգիչ է

Թուրքիայից հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը խոչընդոտում է գործընթացներին. Փաշինյանը՝ հայ-թուրքական կարգավորման մասին

Թուրքական կողմից հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք այնքան էլ օգտակար չեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի համար. գործընթացներին խոչընդոտում է նաև Թուրքիայից հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումը, սակայն հայկական կողմը հարաբերությունների կարգավորման հնարավորություն տեսնում է և անկեղծորեն տրամադրված է այդ ուղղությամբ ամեն ինչ անելու:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի եթերում՝ պատասխանելով լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

Անդրադառնալով հարցին, թե կան արդյոք Թուրքիայի հետ հարաբերությունների վերջնական կարգավորման հնարավորություններ՝ վարչապետը պատասխանեց. «Եթե ես հիմա ասեմ, որ հնարավորություն չկա, հարց կառաջանա, թե ինչի՞ համար ենք բանակցում: Եթե բանակցում ենք, նշանակում է, որ առնվազն որոշակի ըմբռնում կա, որ դա հնարավոր է իրագործել, հնարավոր է՝ քայլ-քայլ, փոքր քայլերով գնալ առաջ: Մենք հաճախ ասում ենք, որ խոսակցությունն արդյունավետ չի, դեռ արդյունքներ չի տվել, բայց մյուս կողմից էլ տեսնում ենք, որ ուղիղ չվերթներն, օրինակ, վերականգնվել են: Բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ նախկինում ևս եղել է, որ ուղիղ չվերթ է իրականացվել Երևանից Ստամբուլ և Ստամբուլից Երևան: Եվ մենք հիմա փորձում ենք փոքր քայլերով գնալ առաջ»:

Վարչապետը ճիշտ չհամարեց նախապես հայտարարություններ անելը, եթե նույնիսկ ինչ-որ աղոտ նախանշաններ կան, որ փոքր քայլերով հնարավոր է առաջ գնալ: «Նախկինում թուղթ է ստորագրվել, ամենաբարձր մակարդակով փոխայցեր, շփումներ են եղել, բայց արդյունքում չի լուծվել խնդիրը: Ֆունդամենտալ պատճառը, որ այն ժամանակ չի լուծվել, այն է եղել, որ չնայած ի սկզբանե ստորագրված փաստաթղթի մեջ չի եղել կապակցվածություն՝ ԼՂ հիմնախնդրի կամ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ, բայց վավերացման փուլում Թուրքիան դա կապել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների, ԼՂ հակամարտության գոտում ստատուս քվոյի փոփոխության հետ և այսպես շարունակ»,-ասաց Փաշինյանը:

Հարցին, թե արդյոք հիմա էլ է Թուրքիան կապում՝ Փաշինյանը պատասխանեց. «Հրապարակային հայտարարություններով կարող ենք տեսնել առնվազն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հետ խորհրդակցությունների, նույնիսկ, կարող ենք ասել, ճշտումների մեջ են այս հարցով: Առնվազն այսքանով կարելի է նկատել, որ կապ կա: Թե այդ կապը այսօրվա իրավիճակով որքա՞նով է ամուր և խորը, կարծում եմ՝ հընթացս կերևա»:

Փաշինյանն իր վարկածն ունի, սակայն դա չի հնչեցնում՝ բուն գործընթացին չխանգարելու համար: «Մենք աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ կա հնարավորություն, և մենք անկեղծորեն պետք է ամեն ինչ անենք: Հակառակ դեպքում, իմաստ չէր ունենա խոսակցությունը: Մենք մտածում ենք, որ կա հնարավորություն, և տրամադրված ենք ամեն ինչ անել՝ այդ հնարավորությունն օգտագործելու համար: Թուրքիայից անընդհատ հնչող «Զանգեզուրի միջանցք» ձևակերպումները խոչընդոտում են պրոցեսներին, բացասական ֆոն են ստեղծում: Հայտարարություններ են հնչեցվում, որոնք այնքան էլ օգտակար չեն գործընթացի համար»,-ասաց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ դա, սակայն, չի նշանակում, թե հայկական կողմն այդ հայտարարություններից հետո դադարեցնելու է երկխոսությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում