Thursday, 28 03 2024
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ

Ադրբեջանը փորձում է հարցը լուծել այնպես, որ Հայաստանը մնա շրջափակման մեջ. Փաշինյան

Հայաստանը շահագրգռված է հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման ու տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացները առաջ տանելու հարցում: «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում անցկացվող ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ փուլում է հայ-ադրբեջանական սահմանազատման և սահմանագծման գործընթացը, արդյոք տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում Ադրբեջանի հետ կա համաձայնություն, թե որ ճանապարհներով են դրանք անցնելու, եթե դեռ ոչ, ապա որքան մոտ են համաձայնության գալուն:

«Վերջին շրջանում Ադրբեջանի ներկայացուցիչները փորձ են անում տպավորություն ստեղծել, թե Հայաստանի Հանրապետությունը նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքն է փորձում հետաձգել: Մինչդեռ, պետք է արձանագրենք, որ նախորդ հանդիպմանը, որ տեղի ունեցավ Հայաստան-Ադրբեջան սահմանին, հենց համատեղ որոշում է կայացվել, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում առնվազն մեկ ամիս անց, որովհետև կողմերը արձանագրել են, որ կա որոշակի աշխատանք քննարկման արդյունքներով, որը մեկ ամսից շուտ հնարավոր չի լինի անել: Ընդ որում, սա եղել է համատեղ առաջարկ և համատեղ որոշում: Բայց երբ կարդում ենք Ադրբեջանի հայտարարությունների տեքստերը և վերնագրերը, կարող է տպավորություն ստեղծվել, թե Հայաստանը խուսափում է այդ աշխատանքին մասնակցելուց: Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է: Պետք է արձանագրեմ, որ նախկինում էլ՝ մայիս ամսին, Հայաստանի Հանրապետությունը երկու անգամ պատրաստակամություն է հայտնել, նույնիսկ նախնական պայմանավորվածություն է եղել մեկնարկել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով համատեղ հանձնաժողովի նիստը, և Ադրբեջանի կողմից երկու անգամ չեղարկվել կամ հետաձգվել է այդ հանդիպումը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի կարծիքով՝ Ադրբեջանը փորձում է այդ քայլերով նոր պատերազմի լեգիտիմություն կուտակել ընդդեմ Հայաստանի և Արցախի:

«Նույնն էլ ճանապարհների բացման թեմայով, Ադրբեջանը անընդհատ փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանը չի ուզում տարածաշրջանի կոմունիկացիաները բացել և եռակողմ  հայտարարությունների դրույթները իրագործել: Մինչդեռ, իրականությունը հակառակն է: Իսկ կա շատ կարևոր իրականություն, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ վերջին 30 տարիներին և մի փոքր էլ ավել վարել է Հայաստանը շրջափակելու քաղաքականություն, և իրականում Ադրբեջանն է ձգձգում գործընթացը: Ինչո՞ւ, որովհետև նա մտածել և հաշվարկել է, որ Հայաստանի շրջափակելու քաղաքականությունը արդյունավետ է կամ առնվազն չարժե հիմա կայացվեն որոշումներ, որոնք Հայաստանին հնարավորություն կտան հաղթահարել շրջափակումը»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ տրանսպորտային կոմունիկացիաների բացման արդյունքում Հայաստանը երկաթուղային կապ կստանա Իրանի Իսլամական Հանրապետության, Ռուսաստանի հետ, Սյունիքի մարզը երկաթուղային կապ կստանա Հայաստանի հյուսիսային հատվածների հետ և այլն:

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շահագրգռված է գործընթացը առաջ տանելու հարցում, սակայն Ադրբեջանը փորձում է  հարցը տանել այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ, ինչը չի բխում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում