Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ով աշխատանքային այցով Հունաստանում է, Աթենքում հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Հանդիպմանը երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ հարաբերություններին, կովկասյան տարածաշրջանի վերջին զարգացումներին, ինչպես նաև Ուկրաինայում իրադրությանը: Հունաստանի ԱԳՆ-ից հայտնել են, որ կողմերը «վերահաստատել են հույն-հայկական բարեկամությունն ու ամուր պատմական կապերը», խոսել համագործակցության մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատ քաղաքացի» հկ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ: