Ազգությամբ թաթար ուկրաինացի միլիարդատեր Ռինատ Ախմետովը Ռուսաստանի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ։ «Չարը չի կարող անպատիժ մնալ։ Ուկրաինայի և յուրաքանչյուր ուկրաինացու դեմ Ռուսաստանի հանցագործությունները աղաղակող են։ Մեղավորները պետք է պատժվեն։ Ուկրաինացի և ամերիկացի լավագույն իրավաբանների օգնությամբ բողոք եմ ներկայացրել ՄԻԵԴ՝ վնասի փոխհատուցման համար»,- հայտարարել է Ախմետովը. «Այս հայցը Ռուսաստանի դեմ առաջին միջազգային իրավական գործողություններից է»։
Ռինատ Ախմետովը Դոնբասում մետաղագործական ձեռնարկությունների սեփականատեր է, այդ թվում՝ հայտնի «Ազովստալ» գործարանի, որը ոչնչացվեց ռուսների կողմից։ Նա միլիարդավոր դոլարների վնասի փոխհատուցում է պահանջում։
Միլիարդատիրոջ շահերը ներկայացնում է Covington & Burling LLP միջազգային իրավաբանական ընկերությունը։