Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն այցելել է Կիև և հանդիպում ունեցել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ։ Նշվում է, որ Սանդուն կայցելի մայրաքաղաքի արվարձաններ՝ Բուչա, Իրպին և Բորոդյանկա։ Այս քաղաքները մեծապես տուժել են ռուսական ագրեսիայից և ռազմական հանցագործություններից։ Մայա Սանդուն Կիև այցելելու մտադրության մասին հայտարարել էր դեռ հունիսի 24-ին. «Կան պլաններ, բայց մանրամասները կիմանաք, երբ հաստատենք բոլոր կետերը»: