Wednesday, 24 04 2024
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը
17:50
Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը
17:50
Անկարայում տեղի կունենա Թուրքիայի և Գերմանիայի նախագահների հանդիպումը

Լավրովից հետո Անկարան զգուշացնում է Բաքվին

Թուրքիայի նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընի «Հաբերթուրքին» տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական սահմանի բացման և արցախյան հարցի կապին: Նա հիշեցրել է, որ 1992-ին Թուրքիան սահմանը փակել է «ղարաբաղյան խնդրի պատճառով, բայց այսօր իրավիճակը փոխվել է և թուրք-ադրբեջանական դաշինքի շնորհիվ ղարաբաղյան հարցը լուծվել է», հայտարարել է Քալընին, ասելով, որ դրանից հետո Անկարան սկսել է Հայաստանի հետ հարաբերության կարգավորման գործընթաց, որն այժմ շարժվում է արագ: «Լուծելով հարցերը, պետք է շարժվել առաջ», հայտարարել է Էրդողանի խորհրդականը: Նրա հայտարարությունն անշուշտ չունի նոր բովանդակություն, և այդ իմաստով հատկանշական է ժամանակը, որում Անկարան հիշեցնում է այդ մասին, թեև որոշակի «նորություն» կարող է լինել այն, որ նա «արագ ընթացող» է գնահատում հայ-թուրքական կարգավորման աշխատանքը, այն դեպքում, երբ առերևույթ այդ աշխատանքը այնքան էլ արագ չէ:

Ժամանակի առումով, ուշադրության է արժանի թերևս այն, որ Էրդողանի խորհրդականը «ղարաբաղյան հարցը լուծած» թուրք-ադրբեջանական դաշինքի մասին է հիշեցնում ՌԴ արտգործնախարար Լավրովի Բաքու կատարած այցից հետո: Լավրովն այդ իմաստով անցավ ուշագրավ ճանապարհ՝ Անկարա, Երևան, Թեհրան, Բաքու: Ըստ երևույթին, ճանապարհի ընթացքը ինչ որ բանով չի բավարարել Անկարային և հատկապես Բաքվի այցից հետո Թուրքիան կարծես թե որոշում է Ադրբեջանին «հիշեցնել  այն մասին, որ պատերազմում հաղթանակ տարել է Թուրքիայի շնորհիվ: Իհարկե Ալիևն այդ առնչությամբ կարող է ունենալ «ուրույն» կարծիք, համարելով, որ Արցախի դեմ պատերազմն ու հաղթանակը հնարավոր է դարձել ավելի շուտ Ռուսաստանի շնորհիվ, հետո միայն Թուրքիայի, ու ըստ ամենայնի Լավրովն էլ Բաքվում է այդ մասին հիշեցրել Ալիևին: Այստեղ է թերևս հատկանշական, որ Էրդողանի խորհրդականը խոսում է հայ-թուրքական կարգավորման գործընթացի արագության մասին, կարծես թե Ալիևին ակնարկելով, որ Ռուսաստանի հետ ինչ-ինչ համաձայնությունների պարագայում Անկարան էլ կարող է համաձայնությունների գալ Հայաստանի հետ, որոնք այնքան էլ դուր չեն գա Ալիևին:

Եվ այստեղ հատկանշական է օրինակ այն, որ Քալընի խոսելով հայ-թուրքական սահմանի բացման հեռանկարի մասին, խոսում է «ղարաբաղյան հարցը լուծված» լինելու մասին և կարծես թե չի դնում այլ «նախապայման», գոնե հրապարակավ: Դա կարող է լինել ևս մեկ վկայություն, որ Քալընի խոսքը գործնականում «շանտաժ» է Ալիևի հանդեպ, որովհետև գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանը փորձում է առավելագույնս ազդել նաև հայ-թուրքական հարաբերության հարցի վրա և դրանից ևս ստանալ առավելագույնը: Պետք չէ բացառել նաև, որ խնդիրն այս դեպքում կապված չէ լոկ ադրբեջանա-ռուսական տիրույթի հետ, այլ Ռուսաստան-Իրան-Ադրբեջան: Բաքու մեկնելուց առաջ Լավրովը Թեհրանում էր, որից հետո Բաքվում հայտարարել է ինչ-ինչ առաջարկների մասին, որ «ուրախ կլիներ քննարկել Ալիևի հետ»: Այդ հանգամանքը թերևս բոլորովին չի ուրախացրել Թուրքիային և Քալընը արտահայտում է  ուրախության այդ բացակայությունը, ընդ որում գուցե և որոշակի ակնարկ հղելով նաև Մոսկվային՝ Թուրքիային խաղից դուրս չթողնելու իմաստով: Գուցե նաև այդ համատեքստում է ակնարկը, որ Թուրքիան էլ կարող է Հայաստանի հետ «արագ» համաձայնությամբ խաղից դուրս թողնել Ռուսաստանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում