Saturday, 20 04 2024
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում

Պատերազմ հրահրողները պետք է պատժվեն․․ Սիմոնյանները, Քեոսայանները պետք է իմանան՝ կախաղանի նախադեպն էլ կա

Մարգարիտա Սիմոնյանի ամուսնուն՝ Տիգրան Քեոսայանին Ղազախստանում ներառել են ահաբեկիչների հետ նույն ցուցակում։ Այդ մասին հայտնում է «КазТАГ» լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ Քեոսայանն, ի վերջո, ընդգրկվել է Ղազախստան մուտք գործելու համար անցանկալի անձանց ցուցակում, ինչպես ավելի վաղ խոստացվել էր պաշտոնական մակարդակով։

«Իրականում, սա բավականին ընդարձակ ցուցակ է, այնտեղ հիմնականում ահաբեկիչներ են և նմանատիպ կատեգորիայի այլ անձինք, որոնց հետ շարքում նաև Քեոսայանը։ Նրանք պաշտոնապես չեն ասի, որ այս ցուցակում է, դա նախատեսված չէ նորմերով։ իշխանությունները անուն-ազգանունով չեն անվանի այդ ցուցակում ընդգրկված յուրաքանչյուր ահաբեկչի»,- պարզաբանել է գործակալության աղբյուրը։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ Հայաստանին ևս նման ցուցակ անհրաժեշտ է․ «Հենց Մարգարիտա Սիմոնյան-Տիգրան Քեոսյան ամուսինների, Կուրղինյանի, Միհրանյան Անդրանիկի, Բաղդասարովի դեպքում այդ արգելքը պետք է նաև Հայաստանում գործի»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։

Մեր զրուցակցի  խոսքերով՝ հիշյալ անձինք վատթարագույն դեր են խաղում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա․ «Նրանք ընդամենը գործիքակազմ են հայ ժողովրդի  ու Հայաստանի դեմ։ Ծագումով հայ լինելը մեծ նշանակություն չունի։Մարդը քաղաքացի է դառնում իր մշակույթի մեջ, իրենք մեր մշակույթի ու մեր պետության պատմական ավանդույթի կրողը չեն։ Հայ բոլշևիզմի ավանդույթներն են շարունակում։ Նույն գործն են անում, ինչ ժամանակին արել է Անաստաս Միկոյանը»։

Շիրինյանի դիտարկմամբ՝ այդ մարդիկ իբրև թե  վարչապետին են քննադատում, բայց  իրականում միջամտում են մեր ներքին գործերին․ «Մենք ունենք արդար ընտրություններով ձևավորված իշխանություն, ոչ մեկ նման լուտանքով քննադատության իրավունք չունի։ Նրանք պարզապես Հայաստանում ռեալիզացնում են պուտինյան Ռուսաստանի շահերը։ Ծագումով այն հայերը, ովքեր Հայաստանի Հանրապետության դեմ են խոսում՝ պետք է  Հայաստան մուտք չգործեն, պետք է արգելվի նրանց մուտքը, որ խելքի գան»։

Քաղաքագետը համարում է, որ Ղազախստանը ճիշտ է վարվել, քանի որ Քեոսայանը   իրականում  քայքայիչ ու ահաբեկչական աշխատանք է արել։ Իսկ թե ինչու՞ Հայաստանում էլ նման «սև ցուցակ» չի կազմում, Շիրինյանն ասաց․ «Հավանաբար չեն  ուզում Ռուսաստանի հետ սրել հարաբերությունները։ Դե իսկ Ռուսաստանը մեր պետության գոյությունը չի կարողանում հանդուրժել, դրա համար էլ ինչքան անհայրենիք կա՝ հանել են Հայաստանի պետության դեմ կռվելու։  Վարչապետին քննադատելը  միայն մեկ միտում ունի ներսից ու դրսից Ալիևի հետ միասին ապակայունացնել իրավիճակը»,-եզրափակեց նա։

ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանի կարծիքով՝ պատերազմի հրահրողներին ոչ թե «սև ցուցակ» է պետք ներառել, այլ քրեական պատասխանատվության ենթարկել։Դա ընդունված է մի շարք երկրներում՝ ազգային, ռասսայական հողի վրա՝ ատելություն տարածելը քրեորեն պատժելի արարք է։  Ուստի Քեոսայանները,Սիմոնյանները Սալավյովները, Կիսլեյովները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հայաստանի  պարագայում, ըստ մեր զրուցակցի՝ բազմաթիվ այսպիսի թեկնածուներ քրեական հանցագործության մեջ կասկածվողներ կան․ «Առ այն պահը  ինչ-որ մեկը հայի ինքնությունը վիրավորելու,  հակահայկական քարոզչության համար պատասխանատվության չի ենթարկվել։ Որոշ  տեղերում անպայման պետք է արհամարհես հայկականությունը, չհարգես հայկական պետությունը, դրոշը, գերբը, այբուբենը։ Դա  հատկապես էթնիկ կամ շուռ տված  հայերի մոտ այցեքարտի նման մի բան է։ Մեզ պետք է հատուկ իրավական մարմին՝  զրպարտության դեմ պայքարելու համար։ Հրեաները ունեն այդպիսի կազմակերպություն, այն բացահայտում է այլ երկրի քաղաքացի հակասեմիտներին և պատժում իրենց երկրի համար հասանելի ուժերով»։

Արշակյանի խոսքերով՝ ուկրաինացիներին այս պատերազմի ժամանակ ուկրաինաֆոբների  ցուցակներ են կազմում և որևէ մեկը, որ անպատասխանատու լեզու ունի չի կարող անպատիժ մնալ․ «Իսկ նրանք,  ովքեր պատերազմ են հրահրում՝  ուղղակի քրեական պատասխանատվության պետք է ենթարկվեն։ Նախադեպը կա․ Նյուրնբերգյան դատավարությունով նացիստական գլխավոր թերթի գլխավոր խմբագիրը կախաղան հանվեց՝ որպես ատելություն քարոզող։ Այնպես որ՝ Մարգոն  ու Կիսելյովները  պետք է իմանան, որ կախաղան հանվող եղել է,  նախադեպը կա»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում