Tuesday, 23 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Որ դեպքում կկայանա Հայաստան-Ադրբեջան պատմական դիմակայությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվեց SADA CUP միջազգային մրցաշարը: Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը վերջին՝ երրորդ խաղում մրցեց Սիրիայի հետ և գերլարված պայքարում պարտություն կրեց 57։59 հաշվով: Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Ալբերտ Թադևոսյանը՝ վաստակելով 19 միավոր: Նա նաև 3 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 1 արդյունավետ փոխանցում:Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 94։59 հաշվով հաղթել էր Թիմ ԱՄՆ-ին, իսկ երկրորդ խաղում 77։73 հաշվով առավելության էր հասել Իրանի նկատմամբ: Արդյունքում SADA CUP մրցաշարի չեմպիոնի կոչումը նվաճեց Իրանի հավաքականը։ Սիրայի դեմ մրցավեճին վնասվածքի պատճառով չմասնակցեց մեր հավաքականի առաջատարներից Անդրե Սփայթ-Մկրտչյանը։ Վերջինս Իրանի և ԱՄՆ-ի դեմ մրցավեճերում լավագույնն էր մեր հավաքականի կազմում։ Հենց Սփայթ-Մկրտչյանի բացակայությունը էր օատճատը որը վերջին խաղում չհաղթեցինք, ու չնվաճեցինք միջազգային մրցաշարի գավաթը։ Նշենք սակայն, որ Սփայթ-Մկրտչյանը պատրաստ կլինի փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկելու է վաղը՝ Մալթայում։

Այս գիշեր Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է մրցավայր։ Մայթայում մեր գլխավոր թիմին կմիանա առաջատար Քրիս Ջոնսը։ Վերջինս SADA CUP-ը բաց թողեց քանի որ Լիոնի ԱՍՎԵԼ-ի կազմում մասնացում էր Ֆրանսիայի չեմպիոնական սերիային։ Հաղթելով «Մոնակոյին» ԱՍՎԵԼ-ը նվաճել է Ֆրանսիայի չեմպիոնի կոչումը։ Ինչևէ, փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը B ենթախմբում է, որտեղ մեր մրցակիցներն են Ջիբրալթարն ու Սան Մարինոն։ Հունիսի 29-ին Երևանի ժամանակով 20։30 Հայաստանի հավաքականը կմրցի Ջիբրալթարի հետ, իսկ մեկ օր անց ՝18։15-ին՝ Սան Մարինոյի։ Ռեքս Քալամյանի գլխավորած թիմը այս ենթախմբում ակնհայտ ֆավորիտ է և հավանականությունը մեծ է, որ Հայաստանը պայքարը կշարունակի կիսաեզրափակչում։ Այս խմբում առաջին հորիզոնականը զբաղեցրած հավաքականը կմրցի A ենթախմբում երկրորդ տեղը զբաղեցրած հավաքականի հետ։ Իսկ A խմբում ընդգրկված են Մալթայի, Անդորրայի և Ադրբեջանի հավաքականները։ Այս խմբում ֆավորիներ են համարվում Ադրբեջանն ու Անդորրան։ Այսինքն հավանականությունը բավական մեծ է, որ Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները միմյանց հետ կմրցեն կիսաեզրափակչում կամ եզրափակչում։ Կիսաեզրափակչում հայ-ադրբեջանական դիմակայությունը տեղի չի ունենա եթե երկու հավաքականներն էլ ենթախմբերում զբաղեցնեն առաջին հորիզոնականը։ Սկզբունքային դիմակայությունը կիսաեզրափակչում տեղի չի ունենա նաև, եթե կողմերը ենթախմբերում զբաղեցնեն 2-րդ հորիզոնականը։ Քիչ հավանական է, որ Հայաստանը կամ Ադրբեջանը ձախողվելով խմբում զբաղեցնեն վերջին տեղը և դուրս մնան հետագա պայքարից։

Կարճ ասած Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում կա երկու ընդգծված ֆավորիտ ի դեմս Հայաստանի և Ադրբեջանի։ Հավանական է նաև, որ փոքր երկրների Եվրոպայի առաջնության չեմպիոնի տիտղոսը եզրափակչում վիճարկեն հենց այս հավաքականները։ Նշենք, որ Ադրբեջանի հավաքականը լրջորեն է նախապատրաստվում Հայաստանի հավաքականի դեմ հնարավոր դիմակայությանը։ Ադրբեջանի ազգային թիմը գլխավորում է ճանաչված սերբ մասնագետ Ալեքսանդր Տրիֆունովիչը։ Վերջինս հայտարարել է, որ եթե հանդիպեն Հայաստանի հավաքականին դա կլինի ամենահեշտ դիմակայությունն իրենց համար։ «Չեմ ցանկանում սպորտը քաղաքականացնել։ Բայց ակնհայտ է, որ մեր բասկետբոլիստները Հայաստանի դեմ առանձնակի նվիրումով կխաղան։ Մեր տղաներին մոտիվացնելու կարիք չի լինի։ Ավելին ես պետք է փորձեմ հանգստացնել նրանց, որպեսզի չտրվեն էմոցիաներին։ Կրկնում եմ ես քաղաքական գործիչ չեմ այլ բասկետբոլի մարզիչ։ Մեր գլխավոր խնդիրն է խաղահրապարակում ցուցադրել մեր ուժը»,- ասել է Տրիֆունովիչը։

Նշենք, որ ազգային հավաքականների մակարդակով Հայաստանի ու Ադրբեջանը երբևէ չեն մրցել։ Ազգային հավաքականների մակարդակով դիմակայություն տեղի չի ունեցել նաև ֆուտբոլում։ Ուստի առաջիկա օրերին Հայաստան-Ադրբեջան հնարավոր դիմակայությունը կարող է դառնալ պատմական։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում