Քայլ առ քայլ պետք է թուլացնել կախվածությունը ՌԴ-ից և ուժեղացնել մեր ինքնիշխանությունը: «Առաջին լրատվական»-ի հետ զույցում նշեց ԱՄՆ-ում բնակվող ՀՀ քաղաքացի, արվեստագետ Սասուն Քոսյանը:
Քոսյանը անդրադարձավ Դիմադրության շարժմանը և նկատեց, որ Ռուսամետ ընդդիմության երկու պարտությունները ցույց են տալիս, որ նրանք հաղթելու շանս չունեն․ «Դիմադրության շարժումը դատապարտված է ձախողման: Այլ ընդդիմադիր ուժերի համար դաշտ է բացվել»:
Ինչ վերաբերում է ՊՈՒ խմբակցության ղեկավար Արթւոր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելու քայլին, ապա մեր բանախոսը նկատեց․ «Վանեցյանը օպորտոնիստ է, իրենից ոչինչ չի ներկայացնում որպես քաղաքական գործիչ: Վանեցյանը ռուսական գործակալ է, ԱԱԾ պետ եղած ձախողումները նրան առավելություն չեն տալիս: