Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ինչ են սկսում Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը. Հայաստանի ԱԳ նախարարի այցը

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 27-ին աշխատանքային այց է կատարում Հունաստան, որտեղ բանակցություն կվարի տեղի քաղաքական ղեկավարության հետ: Ուշադրության է արժանի, որ մինչ այդ, հունիսի 24-ին Հունաստանում ստորագրվել է սփյուռքի հարցերի շուրջ գործակցության՝ Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ հուշագիր: Հուշագիրը ամրագրում է սփյուռքի հարցերի շուրջ երեք երկրների համագործակցության ուղղությունները, մասնավորապես՝ փորձի փոխանակում, միջհամայնքային գործակցություն, կրթական և մշակութային համատեղ միջացառումներ, երիտասարդական նախաձեռնություններ և այլն: Հուշագիրը ստորագրել են ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Հունաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեաս Կացանիոտիսը և Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսը: Փաստացի, եռակողմ հուշագիրը առաջին փաստաթուղթն է դեռևս 2019 թվականի մարտից Հայաստանի նախաձեռնությամբ ձևավորված եռակողմ գործակցության ձևաչափի շրջանակում: Ձևաչափի այսպես ասած մեկնարկը տրվեց 2019-ի մարտին Հայաստանի արտգործնախարար զոհրաբ Մնացականյանի Հունաստան կատարած այցով: Նախատեսվում էր, որ 2020 թվականի սկզբին Երևանում տեղի կունենա եռակողմ ձևաչափփի առաջին Վեհաժողովը: Սակայն, 2020 թվականին իրադարձությունները զարգացան այլ տրամաբանությամբ և միջազգային իրադրությունը նախ հիմնարար մթնոլորտային փոփոխության ենթարկվեց Իրանի հատուկ զորքերի հրամանատար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությամբ, որ իրականացվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքական որոշմամբ, իսկ հետո միջազային զարգացումների վրա համատարած ազդեցություն թողեց կորոնավիրուսի համաճարակը:

Մասնավորապես Հայաստանի առնչությամբ իրավիճակը արմատական փոփոխության ենթարկվեց արդեն 44-օրյա պատերազմից հետո, ինչը բնականաբար հարցեր առաջ բերեց նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափի արդիականության և հետագա ընթացքի առնչությամբ: Սակայն, ինչպես երևում է, Աթենքը, Նիկոսիան ու Երևանը տրամադրված են առաջ մղել եռակողմ գործակցությունը, ինչը թելադրված է անշուշտ մի շարք իրողություններով, կապված թե համաշխարհային լայն վիճակի հետ, թե մասնավորապես առավել լոկալ հանգամանքների, որ թելադրված են այդ նոր իրադրությամբ: Այստեղ բնականաբար առանցքային տեղ է զբաղեցնում թուրքական գործոնը և այն զսպելու, կառավարելու ընդհանուր հետաքրքրությունը, որ ունեն երեք երկրները: Ավելին, ներկայումս Հունաստանն ու Թուրքիան գտնվում են խիստ լարված հարաբերության փուլում, փոխադարձաբար ցուցադրվող ռազմական մկաններով: Հունաստանն այդ հարցում զգալիորեն ապավինում է Նահանգներին, որոնք վերջին շրջանում էապես մեծացրել են Հունաստանում իրենց ռազմական ներկայությունը: Այդ առումով, ի դեպ, Հայաստան-Հունաստան-Կիպրոս ձևաչափը Հայաստանի համար թերևս նաև վերածվում է անվտանգության և համաշխարհային ռազմա-քաղաքական իրադրության հարցերում եվրաատլանտյան բևեռի հետ հաղորդակցության լրացուցիչ հարթակի, ինչը կարևոր անհրաժեշտություն է Կովկասի ռեգիոնում մեր ռիսկերի կառավարման տարբերակված համակարգ ձևավորելու տեսանկյունից:

Վերադառնալով Թուրքիայի գործոնին, հարկ է թերևս միաժամանակ արձանագրել նաև, որ Հայաստանը աշխատելով Հունաստան-Կիպրոս-Հայաստան եռակողմ ձևաչափում, այդուհանդերձ դա պետք է անի թերևս ոչ Թուրքիայի հետ հարաբերության կարգավորման աշխատանքային գործընթացի հաշվին, և առանց ավելորդ «ոգևորության»: Բանն այն է, որ չնայած խիստ լարվածությանը, Հունաստանն ու Թուրքիան այդուհանդերձ ունեն նաև որոշակի ընդհանուր հետաքրքրություններ և գտնվում են որոշակի ընդհանուր անվտանգության մեխանիզմի շրջանակում: Հետևաբար, որևէ պահի բացառված չէ, որ Աթենքն ու Անկարան կարող են վերադառնալ հարաբերության կառուցողական, կարգավորման հուն՝ ինչպես ի դեպ այս օրերին դա տեղի է ունենում Սաուդյան-Արաբիայի և Թուրքիայի հարաբերության հարցում: Իսկ այդ պարագայում, երբ հուն-թուրքական հարաբերությունը կարող է վերադառնալ այդպիսի հուն, Հայաստանը Թուրքիայի հետ առնչվող իր խնդիրներով, մարտահրավերներով ու ռիսկերով՝ կմնա մենակ: Այդ իմաստով, եռակողմ ձևւաչափի ուղղությամբ աշխատանքի կարևորությամբ հանդերձ, Հայաստանի համար շարունակում է կարևոր լինել Թուրքիայի հետ ուղիղ հաղորդակցության կայուն մեխանիզմի ձևավորման ուղղությամբ աշխատանքը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում