Սոչիում ջրի վարարման հետևանքով անհետացած 4 զբոսաշրջիկներին դեռ որոնում են
Սոչիի վարչակազմի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ մոնիթորինգային խմբերն ուսումնասիրել են հորդառատ անձրեւների հետեւանքով տուժած 14 բնակավայրերի տարածքներն ու տնային տնտեսությունները, հայտնում է Интерфакс-ը:
Շարունակվում են զբոսաշրջիկների որոնումները, որոնց մեքենաները քշվել են ծովը։ Աշխատանքներին ներգրավվել է ավելի քան 100 մարդ եւ 26 տեխնիկա, այդ թվում՝ ուղղաթիռ և ՌԴ ԱԻՆ երկու նավակ։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, այսօր ջրասուզակները սկսել են ուսումնասիրել ծովի հատակը։