Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Թերապիա, թե տրագիկոմեդիա. նոր աշխարհի հայկական հին դիլեման

Հայաստանում քաղաքական վերադասավորումների, նոր քաղաքական լանդշաֆտի ձևավորման հեռանկարը անխուսափելի է, և անգամ էական անհրաժեշտություն, պայմանավորված թե արտաքին միջավայրային հիմնարար փոփոխությունների գործընթացով և հետագա միտումներով, թե նաև դրանց հանդեպ Հայաստանի ներքին հասարակական-քաղաքական իրողությունների անհամարժեքությամբ: Էական հարցը սակայն այն է, թե այդ վերադասավորումները, վերաձևումները, ձևափոխումները որքանով են նպաստում ներքին կյանքը արտաքին միջավայրի հեղափոխական զարգացումներին համարժեք դարձնելուն: Այստեղ առայժմ պատկերը ոչ միայն մխիթարական կամ հուսադրող չէ, այլ գուցե նույնիսկ բավականին մտահոգիչ, հաշվի առնելով այն, որ վերաձևումների և վերադասավորումների, փոփոխությունների հիմնական իրադարձությունները ծավալվում են այսպես ասած հին համակարգի շրջանակում, որտեղ այդօրինակ զարգացումները սովորաբար համապատասխանում են մաթեմատիկայի հայտնի տրամաբանությանը՝ գումարելիների փոփոխությունից գումարը չի փոխվում:

Հայաստանում հրամայական է բանաձևերի, մեթոդաբանության և արժեքների փոփոխության վրա հիմնված քաղաքական վերաձևումների գործընթաց, ինչը սակայն գոյություն չունի, գոնե հանրայնորեն շոշափելի իմաստով: Իսկ, եթե գործընթացը գոյություն չունի հանրային շոշափելիության աստիճան, ուրեմն այն չկա ընդհանրապես, քանի որ առանցքային տարբերություններից մեկն էլ թերևս պետք է լինի որևէ նոր քաղաքական ձևաչափի կամ գործընթացի ներառականությունը: Ընդ որում, այդ հանգամանքը նաև ստացել է որոշակի ինդիկատորային նշանակություն: Հայաստանում գործնականում այլևս անհնարին է մարդկանց որևէ քաղաքական գործընթացի և հեռանկարի մեջ ներառել, ներգրավել լոզունգային գործիքակազմով:

Այդ իմաստով, հանրային արձագանքը վաղուց է պրագմատիկ, իհարկե այդ հասկացության թե դրական, թե բացասական իմաստով:

Բացասականն այն է, որ չստանալով քաղաքականապես որակյալ, հստակ ծրագրային-գաղափարական-արժեհամակարգային առաջարկ, հանրային շերտերը կամ դառնում են քաղաքականության հանդեպ անտարբեր, կամ ընտրում են այլ կոնկրետություն պարունակող՝ ֆինանսական առաջարկները: Դրականն այն է, որ հանրությունն այլևս չի տրվում պարզունակ լոզունգային , հռչակագրային քաղաքականությանը: Կարող է լսել, ունկընդրել՝ տասնյակ, անգամ հարյուր հազարավոր դիտումներով կամ ընթերցումներով, սակայն մնալ բացարձակապես անհաղորդ: Դրա վկայությունն է ի դեպ, որ իքս քաղաքական գործիչը կարող է ունենալ համացանցային հարյուր հազարավոր դիտում, սակայն որևէ մասշտաբի ընտրության ստանալ ընդամենը մի քանի հազար, կամ առավելագույնը մի քանի տասնյակ հազար ձայն: Իր պրագմատիկ ընկալման բացասական և դրական հանգամանքներով հանդերձ, հանրությունը Հայաստանում «պարտադիր» է դարձրել քաղաքականության ներառականության խնդրի լուծման առարկայական, շոշափելի մեթոդաբանությունն ու հայեցակարգը: Պարզվում է սակայն, որ Հայաստանում կա դրան բավարարելու ունակ քաղաքական նախագծերի և հայեցակարգերի լրջագույն դեֆիցիտ: Դրա պատճառներն էլ իր հերթին ունեն սուբյեկտիվ և օբյեկտիվ հանգամանքներ, սակայն կա փաստ և Հայաստանում քաղաքականության վերափոխման գործնական մշակումների համար անհրաժեշտ է հաշվի նստել այդ փաստի հետ, ճանաչել և խորությամբ «ախտորոշել» այդ փաստը, որպեսզի դրա հիման վրա հնարավոր լինի մշակել արդյունավետ «թերապիան»: Հակառակ պարագայում հանրությունը շարունակելու է ստանալ «օփիումի», լավագույն դեպքում կրկեսի, իսկ ընդհանուր առմամբ՝ ազգային-պետական տրագիկոմեդիայի հերթական չափաբաժինը:

Լուսանկարը՝ panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում