Sunday, 02 10 2022
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23:45
Ռուսաստանի կազմում չորս շրջանների ինտեգրումն անհնար է դարձնում Ուկրաինայի հակամարտության ավարտը. Բորել
23:30
«Իեն» փոթորիկը կարող է ամենաավերիչներից մեկը լինել ԱՄՆ պատմության ընթացքում
Դաշնակից ուժերը լքել են Դոնեցկի Կրասնի Լիման քաղաքը. Ռուսաստանի ՊՆ
Ռուսաստանն ամեն ինչ կանի նոր տարածքների անվտանգության համար․ Պուտին
Ծայրահեղ ծանր վիճակում ԲԿ է տեղափոխվել 10-ամյա երեխա, որն ինքնագլորից է ընկել
Հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել
Գեղարքունիքի մարզում բախվել են Volvo-ն ու VAZ 0110-ը. կա 5 վիրավոր
Մեր քաղաքական ղեկավարությունը այն աստիճան չի կորցրել իր ադեկվատությունը, որ ճանաչի այդ «հանրաքվեները»
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահին
Միջազգային արդարադատությունը, ցավոք, արագ արդարադատություն չէ
Շիրակի մարզպետն այցելել է 102, 101 և 100 տարեկան տատիկներին
Վաղատուրը՝ թշնամու թիրախում. ինչ վնասներ է կրել գյուղը
Պուտինն Ալիևի միջոցով թուլացնում է Հայաստանը, որ հետո «փրկի» և դարձնի իր գուբերնիա
Լեհաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահման ԵԱՀԿ առաքելություն ուղարկելու հնարավորությունը
Զինծառայողը ծառայակցին շփոթել է հակառակորդի հետ և կրակահերթ արձակել նրա ուղղությամբ
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է
Դաշտադեմ գյուղում այրվել է մոտ 20 հա խոտածածկույթ
Մեխիկոյում կազմակերպված տարբեր ժողովուրդների մշակութային տարրերի ցուցահանդեսին Հայաստանը մասնակցել է հայկական ժանյակի ցուցադրությամբ
Հետախուզվողը վերադարձել է Հայաստան և ներկայացել ոստիկանություն
ՀՀ նախագահը և Արսեն Ղազարյանը մտքեր են փոխանակել ներդրումային ծրագրերի շուրջ
Մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում կանայք չեն զորակոչվի. Շոյգու
Կոչ ենք անում դադարեցնել սննդի, հագուստի, կենցաղային իրերի, տեխնիկակսն միջոցների հավաքագրումներն ու դրամահավաքները. ՀՀ ՊՆ
Էրդողանը հնարավոր է համարել Փաշինյանի հետ հանդիպումը
Արտակ Բեգլարյանն անընդունելի է համարել տարբերակված մոտեցումը զոհվածների ընտանիքների փոխհատուցման գործընթացում
Մարդիկ, որոնք փորձում էին իրենց որդիներին ՌԴ քաղաքացի դարձնել, մոբիլիզացիայի որոշումից հետո այդ գործընթացը կդադարեցնեն
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակներում քննարկվել են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանն ուղղված հարցեր
Ռուսների նոր հոսքը տների վարձավճարները մեծ փոփոխության չի ենթարկի
Ալեն Սիմոնյանը Վյաչեսլավ Վոլոդինի հրավերով պաշտոնական այց կկատարի Մոսկվա
Իմ դեմ գործը պատվիրել է Սերժ Սարգսյանը, կատարել Միքայել Համբարձումյանը․ Շիրխանյան

Գյումրին նախատեսում է բազմաֆունկցիոնալ տեխնիկա գնել սուբվենիցիոն ծրագրի շրջանակներում

Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում նախատեսվում է թարմացնել Գյումրի համայնքի ավտոպարկը: Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Գյումրին վերջին տարիներին նորացնում է տեխնիկան. 2018 թվականից սկսած համայնքը ձեռք է բերել 2 ինքնաթափ, 3 աղբատար մեքենա-սարքավորում, 1 Էքսկավատոր-ամբարձիչ, ինչպես նաև 6 աղբատար, 1 վակումային, 4 կոմբինացված և 1 գրեյդեր մեքենա։ Ընդհանուր 480 մլն 455 հազար դրամ արժողությամբ ծրագրի կառավարության համամասնությունը կազմում է 50%։ Եվս 23 միավոր տեխնիկա և 3 միկրոավտոբուս էլ համայնքապետարանը սուբվենցիոն ծրագրով ձեռք է բերել 2020 թվականին՝ կրկին կառավարության 50 տոկոս աջակցությամբ։ 2022 թվականին 3 միավոր բազմաֆունկցիոնալ տեխնիկա է նախատեսվում գնել սուբվենցիոն ծրագրով:

Սուբվենցիոն մեկ այլ ծրագրի շրջանակներում «Կարմիր գլխարկ» մանկապարտեզում 2021 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում տեղադրվել է 16 կՎտ հզորությամբ ֆոտովոլտային կայան՝ 30 մոդուլներով։ 7 մլն 474 հազար դրամ արժողությամբ ծրագրի գումարի 60%-ը կառավարությունն է տրամադրել, մնացած գումարը համայնքային բյուջեից է հատկացվել։ Մանկապարտեզը 2022-ի սուբվենցիոն ծրագրերից ևս կօգտվի, նախատեսվում է վերանորոգման աշխատանքների իրականացում։ Այս ծրագրին կառավարության աջակցությունը 70% է։

Խնդիրներ կան Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի հետ կապված՝ 2018 թվականից մեկնարկած շինարարական աշխատանքները դեռևս չեն ավարտվել։ «Գյումրի քաղաքի Մուշ 2/2 թաղամասի հրապարակի կազմակերպում և բարեկարգում» սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%։ Աշխատանքներն իրականացրել է «Վահրադյան Շին» ընկերությունը։ Քանի որ շինարարական աշխատանքները ավարտված չեն, գումարն ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին:

«Արմենպրես»-ին Շիրակի մարզպետարանի հասարակայնության ու տեղեկատվության բաժնից տեղեկացրին, որ մարզի համայնքներում, այդ թվում՝ Գյումրիում իրականացվող սուբվենցիոն ծրագրերը մարզպետի ուշադրության ներքո են:

«Մարզպետի հանձնարարությամբ ոլորտային պատասխանատուները հետևում են ծրագրի ընթացքին: Օրերս էլ մարզպետը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում՝ անդադրադառնալով համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին և արձանագրված բացթողումներին։ Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ»,- տեղեկացրեց բաժնի պետ Արաքսյա Կիրակոսյանը։-0-/22/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում