Saturday, 20 04 2024
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան

Զելենսկու ուղերձը վրաց ժողովրդին աննախադեպ էր․ Ուկրաինան չի օգնել, բայց չի էլ խանգարել, որ Վրաստանը ԵՄ անդամի թեկնածու դառնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Բազմազգ Վրաստան» նախաձեռնության ղեկավար Առնոլդ Ստեփանյանը։

-Պարոն Ստեփանյան, այն բանից հետո, երբ Եվրահանձնաժողովը մերժեց այս պահին Վրաստանին ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ տալ, Վրաստանում դժգոհության ալիք բարձրացավ։ Տեղի են ունենում բազմահազարանոց ցույցեր և հասարակությունն այդպիսով իր դժգոհությունն  է հայտնում։ Ի՞նչ զարգացումներ են հնարավոր, ինչպիսի՞ն է իրավիճակն այս պահին։

Արդեն  տեղի է ունեցել երկու հանրահավաք և կարող ենք ասել, որ երկուսն էլ իրենց մասշտաբներով բավականին մեծ էին։ Առաջին հանրահավաքը  հիմնականում քաղհասարակության ներկայացուցիչներն էին կազմակերպել, իսկ երկրորդին արդեն միացան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ։Կարող եմ ասել, որ հանրահավաքի մասնակիցների հիմնական նպատակն է արագացնել  այն պրոցեսը,որով Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ կստանա։ Ինչպես գիտենք՝ դեկտեմբերին կլինեն բանակցություններ, որի ժամանակ կտրվեն գնահատականներ՝ արդյոք քայլեր արվել են այն պարտավորությունների շուրջ, որոնք Եվրամիությունն առաջ է քաշել թեկնածուի կարգավիճակ ունենալու համար։

Ես կարծում եմ, որ կա որոշակիորեն խեղաթյուրված ինֆորմացիա այն հարցի շուրջ, թե մեզ ինչ է ասում Եվրամիությունը։ Նույնիսկ քաղաքական կամքի առկայության պայմաններում այդ ժամանակահատվածում հնարավոր չի լինի իրականացնել այդ բոլոր պարտավորությունները։  Իմ կարծիքով վեց ամիսն այն ժամկետը չէ, որի ընթացքում պետք է որոշում կայացվի՝ Վրաստանին տալ նման կարգավիճակ, թե ոչ։ Ըստ իս՝ քննարկումնները կձգձգվեն, եթե իհարկե այլ իրադարձություններ տեղի չունենան։

-Հնարավոր՞ է այս ընթացքում Վրաստանում էլ ավելի խորանան հակառուսական տրամադրությունները։

-Հակառուսական տրամադրությունները  բավականին ուժեղ են նաև հիմա։ Միանգամայն  տրամաբանական  է այդ  հանգամանքը, քանի որ Վրաստանի տարածքներն օկուպացված են։ Սա որևէ մեկի համար անակնկալ չէ և կրկնում եմ՝ միանգամայն տրամաբանական է։

-Հասարակության մի մասը ստեղծված իրավիճակի համար իշխանություններին է մեղադրում և նշում, որ այլ իշխանության օրոք Վրաստանն արդեն կունենար այդ կարգավիճակը։ Այս մոտեցումները կարո՞ղ են հանգեցնել իշխանությունների հրաժարականին։

-Դա այն պահանջներից մեկն է, որ վերջին հանրահավաքի ժամանակ մասնակիցները ներկայացրեցին իշխանություններին։Հանրահավաքի կազմակերպիչները պահանջեցին  ժամանակավոր կառավարության ստեղծում։ Կառավարության մասով հիմնական պահանջը վարչապետի հրաժարականն է։ Ես կարծում եմ սակայն, որ այդ պահանջը չի բավարարվի։ Համենայնդեպս իշխանությունները նման տրամադրվածություն չունեն։ Ավելին՝ եթե մի քանի շաբաթ առաջ կային հայտարարություններ, որ եթե մեզ թեկնածուի կարգավիճակ չտան՝ մենք կնեղանանք, այսինքն որոշակի հպարտ հայտարարություններ էին արվում, այսօր արդեն  իշխանության ներկայացուցիչներն այլ բնույթի հայտարարություններ են անում։ Ասում են՝ Վրաստանը կկատարի այն պարտավորությունները, որ Եվրամիությունն է առաջ քաշում։ Իսկ կկատարի, թե ոչ, ես անկեղծ ասած՝ այդքան լավատես  չեմ։

-Վրաստանում պաշտոնական մակարդակով նաև հայտարարություններ են հնչում, որ այս որոշման պատճառն Ուկրաինան էր և փաստը, որ Վրաստանը Ռուսաստանի դեմ երկկողմ պատժամիջոցներ չի սահմանել։

-Այո՛, կան նման հայտարարություններ, բայց ես չեմ կարծում, որ պատճառն Ուկրաինան է։ Ուկրաինան մեզ չի օգնել ստանալ այդ կարգավիճակը, բայց նաև չի էլ խանգարել։Սխալ է ասել, որ Ուկրաինան խանգարեց ստանալ այդ կարգավիճակը։ Իշխանությունները նման հայտարարություններ են անում, դուք լավ գիտեք, թե ինչպիսին է երկու երկրների իշխանությունների հարաբերություններն այս պահին՝ այնքան էլ ջերմ չեն։Ուկրաինայի նախագահը  դիմեց Վրաստանում հավաքված հանրահավաքի մասնակիցներին ու ասաց, որ Ուկրաինան մաքսիմալ կաջակցի, որ Վրաստանը ստանա այդ  կարգավիճակը, նաև կնպաստի, որ հետ վերադարձվեն Աբխազիան ու Հարավային Օսիան։Ի դեպ՝  վերջինի մասով Ուկրաինայից առաջին նման հայտարարությունը հնչեց, դա աննախադեպ էր։ Ուկրաինայի իշխանությունները շատ հետաքրքիր կապեր ունեն Վրաստանի որոշ ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ, իսկ իշխանությունների հետ՝ պատերազմի սկզբից երկխոսությունը չստացվեց։Ես կարող եմ ասել, որ Ուկրաինայի քաղաքական էլիտայի վրա մեծապես ազդում է Վրաստանի նախկին իշխանությունը, և հասկանալի է թե երկխոսությունն ինչու չստացվեց և ռեգրես ապրեց այն աստիճան, որ նման դիվանագիտական սկանդալ բռնկվեց,  դեսպանն էլ Վրաստանից հետ կանչվեց։

Բայց ես համոզված եմ, որ Ուկրաինայի իշխանությունները չեն խանգարել, որ Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ ստանա։ Բոլոր  իշխանությունները ժամանակավոր են, բայց ժողովուրդը մնում է իր տեղում։ Ուկրաինան ու Վրաստանը ոչ միայն եղբայրական  ժողովուրդներ են, այլ ռազմավարական դաշնակիցներ՝ երկար դարերի համար։ Կարծում եմ, որ աշխարհաքաղաքական որոշումները էմոցիոնալ ֆոնի վրա չեն կայացվում, դա լուրջ քաղաքական գործիչների քայլ չէ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում