Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Առանձին քվեաթերթիկով ընտրություն՝ «կարուսելը» բացառելու համար․ իշխող ուժի նոր առաջարկը ընդունում է նաև քաղհասարակությունը

Իշխող քաղաքական ուժը խորհրդարանում նախաձեռնել է «ՀՀ ընտրական օրենսգրքի» փոփոխություններ: «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի քննարկման վերաբերյալ հարցով ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը խորհրդարանական լսումներ էր հրավիրել: Հարցը ներկայացնող ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, իշխող ուժի ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը փոփոխությունների անհրաժեշտությունը բացատրեց նոր ԸՕ-ի կիրարկման ընթացքում առկա և օրենքի ընդունումից հետո այն առավել մանրակրկիտ ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված բացթողումներով: Նոր ԸՕ-ն առաջին փորձությունն անցավ անցած մեկ տարվա ընթացքում կայացած ՏԻՄ ընտրություններում: «Երբ ներդրվեց համամասնական ընտրակարգը, ՏԻՄ ընտրություններում առաջարկվեց առանձին քվեաթերթիկներով ընտրություն կատարել 70 000 և ավել ընտրող ունեցող համայնքներում, իսկ դրանից քիչ ընտրող ունեցող համայնքներում պահպանվեց հին մոդելը` մեկ քվեաթերթիկ, որտեղ կան բոլորի անունները: Ընտրողը գրիչով ընդհանուրի միջից մեկին է նշում։ Փորձը ցույց տվեց, որ այն համայնքներում, որտեղ տարբեր թերթիկներով էր քվեարկությունը, անվավեր ճանաչված քվեաթերթիկների քանակն ավելի քիչ էր»,- հիմնավորեց Վահագն Հովակիմյանը՝ հավելելով, որ շատ ահազանգեր են եղել, որ գրիչով ընտրության ժամանակ «կարուսելի» մոդելն էր աշխատում։ Ուստի, առաջարկվում է ՏԻՄ համամասնական ընտրակարգի դեպքում անցում կատարել տարբեր քվեաթերթիկների համակարգին։ Սակայն, ըստ Հովակիմյանի, այս դեպքում էլ, տպագրական խնդիրներ են առաջանում, քանի որ չեն հասցնում այդքան թերթիկներ տպագրել: Այս հարցը կարգավորելու համար էլ, նախագծի հեղինակներն առաջարկում են՝ ինքնաբացարկի ժամկետը 5 օրով ավելացնել: Արդյունքում, կուսակցությունները, առաջին երեք համարները ինքաբացարկ կարողանան հայտնել ընտրություններից 15 օր առաջ, նախկին 10-ի փոխարեն։

Ընտրական օրենսգրքի մասնագետ Վարդինե Գրիգորյանը նշում է, որ  իշխող ուժի առաջարկը միանգամայն ընդունելի է և դա  կարող է լինել ամենադրական փոփոխություններից մեկը․ «Իրականում դա այն առաջարկությունն էր, որ մենք արել էինք ու  նաև նշված էր 2021 թվականի նախագծում։ Իրենք վերջին պահին էին փոխել՝ դարձնելով, որ այդ կարգը կկիրառվի միայն 70․000-ից բարձր ընտրող ունեցող համայնքներում։ Պատճառաբանվում էր, որ ընտրությունները շատ են, քվեաթերթիկ տպելու հետ  կապված խնդիրներ կարող են առաջանալ։ Այն վնասը, որ կարող էր բերել այդ «կարուսելի» հավանականությունը շատ ավելի լուրջ էր, քան  տպագրությունը։ Նաև առանձին քվեաթերթիկները այն ֆորմատով, որ տպվում էին՝ իրականում բարակ թղթից են։ Տպագրության առումով ավելի հեշտ էր, խնդիր չէր առաջացնում։Եթե նշումների կարիք չկա, նշանակում է, որ վերահսկելու մեխանիզմ էլ չկա։ Այսինքն՝ չես կարող ասել՝ նշում արա, որ իմանամ, որ քվեարկել ես։ Եթե քվեաթերթիկի հետ էլ ծրարում այլ բան լինի, այդ դեպքում քվեաթերթիկը կհամարվի անվավեր։ Մենք 2017 թվականի ԱԺ ընտրությունների ժամանակ տեսնում էինք, որ համայնքներում գունավոր թղթիկներ էին դնում ծրարի մեջ, որով ցույց էին տալիս, թե ում են քվեարկել։ Այսինքն հիմա նման տեսակի խախտումները ևս  բացառվում են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ Գրիգորյանի՝  ենթադրելի է, որ քվեաթերթիկներն ինչ-որ չափով ավել կլինեն, բայց հաստատ ոչ այնքան, որ դա ավելի կարևոր լինի, քան «կարուսելի» բացառումը․ «Դա իրենից ավելի մեծ վտանգ է ներկայացնում»։

Վարդինե Գրիգորյանն ասաց, որ փոփոխությունները միայն սրանով չեն սահմանափակվի, կան այլ առաջարկություններ ևս։

Մեր զրուցակցի խոսքերով՝  սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ժամանակ քվեաթերթիկների պրակտիկան արդեն իսկ կարող է կիրառվել․ «Ինչ-որ վերաբերելու է  սեպտեմբերին, նորմալ է, որ արագ ընդունվի։ Իսկ այն, որը սեպտեմբերին չի վերաբերելու՝ շատ լավ կլինի, որ շարունակվի քննարկվել։ Բաներ կան, որ վիճելի են։ Կան հարցեր, որ իրենք կցանկանային, որ վերաբերեր սեպտեմբերին, բայց մենք կտրուկ դեմ ենք դրան՝ օրինակ համայնքի ղեկավարի ընտրության ժամանակ բաց քվեարկության փոխարեն փակ քվեարկությունը։ Սրանք այն հարցերն են, որոնց  շուրջ մենք սկզբունքային տարբերություններ ունենք։ Հույս ունենք, որ դրանք կչեղարկվեն»,-եզրափակեց Գրիգորյանը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում