Thursday, 25 04 2024
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին

Մինսկում դատախազների հանդիպումը դեկլարատիվ է և չի կարող բեկումնային լինել գերիների վերադարձման հարցում

Մինսկում կայացել է եռակողմ հանդիպում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի և ԱՀ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի միջև:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկվել են երեք երկրների դատախազությունների իրավասությունների շրջանակում Արցախի դեմ սանձազերծված պատերազմի արդյունքում առաջացած և դեռևս առկա հումանիտար-իրավական հիմնահարցերի լուծման նոր հնարավորություններ գտնելու, 2021թ. ընթացքում նույն ձևաչափով երկու նախորդ հանդիպումների ընթացքում օրակարգային առանձին հարցերի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող խնդիրները:

Կողմերն ընդգծել են գլխավոր դատախազների եռակողմ ձևաչափի պահպանման կարևորությունը որպես տարածաշրջանում կայունության և օրինականության, լարվածության թուլացման և բնակչության առաջնային կենսական իրավունքների և անվտանգության ապահովման նպատակով իրավական ոլորտում շփումները շարունակելու գործուն հարթակ:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը  բարձրացրել է հատկապես 2020թ. նոյեմբերի 10-ի հրադադարի հաստատման եռակողմ հայտարարության 8-րդ կետի անկատար մնալու հանգամանքը: Նա նշել է, որ Ադրբեջանում անհիմն պահվող՝ ադրբեջանական կողմից հաստատված 38 պահվող անձանց շուտափույթ վերադարձը առանցքային նշանակություն ունի կողմերի միջև վստահության վերականգնման, տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման և անվտանգության երաշխիքների ձևավորման համար՝ հատուկ ընդգծելով եռակողմ հայտարարության հումանիտար պահանջները հայկական կողմից լիարժեք կատարված լինելու հանգամանքը:

Հանդիպման արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն ռուսական կողմի միջնորդությամբ շարունակել բանակցությունները՝ հումանիտար խնդիրնեը սեղմ ժամկետներում և լիարժեք լուծելու նպատակով:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր Կարեն Օհանջանյանն առաջին արցախյան պատերազմի ժամանակ օժանդակել է ավելի քան 500 հայ և ադրբեջանցի ռազմագերիների ազատ արձակմանը և իր այդ առաքելության համար ստացել բազմաթիվ միջազգային մրցանակներ։  «Առաջին լրատվական»-ը նրանից հետաքրքրվեց՝ ի՞նչ կարծիք ունի վերը նշված ձևաչափով  հանդիպման մասին, այն ինչքանո՞վ է ի զորու լուծել մնացած պատանդների հետ վերադարձի հարցը։ Օհանջանյանն ասաց, որ պաշտոնական մակարդակով ցանկացած բանակցություն հումանիտար հարցերի վերաբերյալ, որոնց թվում ռազմագերիների ազատ արձակումն ու փախստականների և հարկադիր վերաբնակների վերադարձն է, առաջնային նշանակություն ունեն, որոնց լուծումը հիմք  է ստեղծում բանակցություններում փոխվստահության, Հայաստանի և հարևան թշնամի պետությունների միջև հարաբերությունների կարգավորման համար, որոնց թվում  են Ադրբեջանը, Թուրքիան և մեծ մասամբ Ռուսաստանի Դաշնությունը՝ Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում իր օկուպացիոն ներկայությամբ․ «Միևնույն ժամանակ, ուզում եմ նշել, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հակամարտող կողմերը հնարավորություն չունեին ինտենսիվ շփումներ իրականացնելու իրենց միջև և կառավարությունների միջև հումանիտար հարցերով միջնորդի դերը մեծապես տրվել էր քաղաքացիական հասարակությանը, որն այն ժամանակ ինստիտուցիոնալ նշանակություն ուներ և վայելում էր ինչպես կառավարությունների, այնպես էլ պատերազմող հասարակությունների վստահությունը։ Բացի այդ, միջազգային միջկառավարական կառույցները հատուկ նշանակություն են տվել քաղաքացիական հասարակությանը հումանիտար բնույթի  և, առաջին հերթին, բոլոր ռազմագերիների ազատ արձակման հարցում: Նշենք, որ վերջին շտրիխը երկու կողմերից բոլոր ռազմագերիների փոխանակման հարցի վերաբերյալ դրվել էր 1995 թվականին Բոննում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում՝ ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահության ժամանակ, որին ես հրավիրված էի և հանդես եմ եկել ելույթով։  Գերմանիայի Բունդեսթագի այն ժամանակվա նախագահ Ռիտա Սուսմութը դիմել է հակամարտող երեք կողմերի առաջնորդներին, որոնց աջակցում են Գերմանիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները, կոչ անելով նշել 1995 թվականի մայիսի 12-ը՝ որպես զինադադարի առաջին տարեդարձ, առանց նախապայմանների ազատ արձակել բոլոր ռազմագերիներին։ Դա հնարավոր դարձավ քաղաքացիական հասարակության բացառիկ ներդրման շնորհիվ, որը համոզեց և՛ իրենց կառավարություններին, և՛ միջազգային հանրությանը աջակցել այս կոչին»։

Այժմ, ըստ մեր զրուցակցի,  ժամանակները մի փոքր այլ են․ «Քաղաքացիական հասարակությունները դուրս են մնացել այդ նախաձեռնություններից, ավելին, խաղաղության և հաշտեցման հարցերը գտնվում են հումանիտար խնդիրների լուծման հարցերը յուրացրած կառավարությունների խիստ իրավասության ներքո։ Ես կողջունեի նման ուզուրպացիան, եթե այն իր պտուղները բերեր և համահունչ լիներ ժողովրդի շահերին։ Բայց դա տեղի չի ունենում: Ինչ վերաբերում է գլխավոր դատախազի հանդիպումներին և ռազմագերիների խնդիրը լուծելու պատրաստակամության հայտարարությանը, ապա կարծում եմ, որ այն կրում է դեկլարատիվ բնույթ և չկա դրա  իրականացման ճանապարհային քարտեզ, ինչպես նաև գործողությունների համակարգում միջազգային կազմակերպությունների հետ, որոնք իրենց կարգավիճակով կոչված են նպաստելու այնպիսի խնդիրների լուծմանը, ինչպիսիք են ռազմագերիները, պատանդները, փախստականները։ Բացի այդ, Հայաստանի գլխավոր դատախազը ավելի լավ է զբաղվի Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելով՝ ցեղասպանությանը համարժեք պատերազմական գործողություններ սանձազերծելու համար։ Ուստի ես չեմ հավատում այս հարցում լուրջ բեկմանը»։

Արդյոք Ռուսաստանը որպես միջնորդ իրեն կարող է արդարացնել այս հարցում։ Օհանջանյանը շեշտում է՝ այսօր ռուսական օկուպացիոն զորքերը վերահսկում են Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի բաժանման գիծը և հանդիսանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որին բացառիկ դեր է վերապահված ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման և միջազգային վճռականության գործում, ինչպես նաև որոշելու  ԼՂՀ-ի կարգավիճակը՝ հիմնված մեր ժողովրդի կամքի վրա. «Բայց հաշվի առնելով Ռուսաստանի խոցելիությունը պատերազմի և կոշտ պատժամիջոցների համատեքստում, Ռուսաստանն այլևս նույնը չէ, ինչ 1995թ. քանի որ հումանիտար հարցերը կարող են լուծվել՝ նույնիսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանն իսկապես չի ցանկանում լուծել ռազմագերիների և պատանդների հարցը, որոնց պահելը նրանց հնարավորություն է տալիս շանտաժի ենթարկել բացարձակապես ոչ պիտանի, ոչ պրոֆեսիոնալ, ապազգային Հայաստանի իշխանությանը՝ իրենց քաղաքական նպատակներին հասնելու համար»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում